Tag Archives | դատապարտյալների իրավունքներ

Վարչական իրավախախտումների նոր օրենսգրքի և մեկուսարանների խնդիրների մասին

Վարչական իրավախախտումների նոր օրենսգրքի և մեկուսարանների խնդիրների մասին IRAVABAN.NET-ը զրուցել ՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի, ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, ԵԽ փորձագետ Թամարա Շաքարյանի և փաստաբան Դավիթ Ասատրյանի հետ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Դատապարտյալների հիվանդանոցում» ինքնասպան է եղել 14 տարվա ազատազրկման դատապարտված կալանավորը

«Դատապարտյալների հիվանդանոցում» օգոստոսի 7-ին իր սենյակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 14 տարվա ազատազրկման դատապարտված կալանավորը: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ ինքնասպան եղած դատապարտյալին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանություն):
Նա բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունքում:
Ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքների պաշտպանությունը ՔԿՀ-ներում. 2015-ի ամփոփում

Դեկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում«Մարդու իրավունքների պաշտպանությունը ՔԿՀ-ներում. 2015-ի ամփոփում» թեմայով:
Բանախոսներ՝
Ռուբեն Սարգսյան, Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի ղեկավար
Ռոբերտ Ռևազյան, Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի անդամ, իրավաբան
Սերգեյ Գաբրիելյան, Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի անդամ
Օֆելյա Զալյան, Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի անդամ
Հայկ Քոչինյան, ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ
Միքայել Զախարյան, ԱՆ Քրեակատարողական վարչության իրավական բաժնի պետ

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Նուբարաշեն»-ում կատարվածի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի փոխանցմամբ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) ծառայողական քննություն է նշանակվել՝ ճշտելու դատապարտյալների նկատմամբ դիմակավորված անձանց կողմից բռնության մասին տեղեկությունները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մահացու հիվանդ դատապարտյալը «պատշաճ բուժօգնություն չի ստացել»

Կնոջը սպանելու կասկածանքով շուրջ մեկ տարի ազատազրկման մեջ գտնվող 47-ամյա Էդիկ Ավագյանը շաբաթներ առաջ քաղցկեղից մահացել է դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում:
Ըստ փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանի, չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ դատարանը մերժել էր Ավագյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը․ – «Հաշվի առնելով և՛ հանցագործության ծանրությունը, և՛ հասարակական վտանգավորությունը, հնչեղությունը, որ հակառակ կողմից կարող են նաև վնաս պատճառել ամբաստանյալին, եթե նա ազատության մեջ գտնվի՝ դատավորը օրենքով կարող էր մերժել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ես ուղղված եմ, ազատ արձակեք». դատապարտյալ

2010 թվականից «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Ռուբեն Ամատունին ահազանգում է իր նկատմամբ անարդար վերաբերմունքի մասին։ «Հաստատված հանգամանք է՝ իմ ուղղված լինելու փաստը. դատարանը գտել է, որ ես այլևս պատիժ կրելու կարիք չունեմ, սակայն Անկախ հանաձնաժողովն անտեսում է այդ փաստը և մերժում իմ վաղաժամկետ ազատումը»,- նշում է նա: Ռուբեն Ամատունին պատժի կրման ընթացքում արժանացել է խրախուսանքների, ղեկավարում է իր կողմից հիմնադրված «Դատապարտյալների կրթական ինքնագործ միավորումը», սակայն դա էլ չի օգնել նրան վաղաժամկետ ազատ արձակվել։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Բարդ երկուշաբթի – Համաներման բարդությունները

Հայաստանի հանրային հեռուստաընկերության մայիսի 18-ի «Բարդ երկուշաբթի» հաղորդման քննարկման թեման է «Համաներման բարդությունները»: Հաղորդման հյուրերից է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՔԿՀ-ներում ոչ թե իրավական օրենքներ են գործում, այլ քրեական

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար ազատազրկվածների թիվը լրանալուց հետո ՔԿՀ-ն չպետք է նոր մարդ ընդունի։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեկնաբանում է. «Առաջին հայացքից շատերին սա կարող է զարմանալի թվալ, բայց այդպես է իրավական պետությունում, լրիվ իրատեսական է օրինակ Շվեդիայում։ Երբ որ բանտում տեղ չկա, մարդուն տվել են ազատազրկում, նա հերթ է կանգնում,մինչև բանտում ազատ տեղ է լրանում, նրան բերում են և պահում են այդտեղ»։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ասպարեզ». Ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները

«Միգ» մարզային հեռուստաընկերությունը «Ասպարեզ» հաղորդաշարի թողարկման ընթացքում քննարկել է ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները: Հաղորդման հյուրերն անդրադարձել են Հայաստանում դատական համակարգին և օրենսդրական բացերին: Բանախոսներն են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ասպարեզ». Ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները

«Միգ» մարզային հեռուստաընկերությունը «Ասպարեզ» հաղորդաշարի թողարկման ընթացքում քննարկել է ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները: Հաղորդման հյուրերն անդրադարձել են Հայաստանում դատական համակարգին և օրենսդրական բացերին:
Բանախոսներն են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Հաղորդումը պատրաստվել է «Դեպի անաչառ և հանդուրժող վերաբերմունք» ծրագրի շրջանակներում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }