Tag Archives | երեխաների իրավունքներ

Թող իրականություն դառնան բոլոր երեխաների երազանքները

Սիրելի երեխաներ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շնորհավորում է Ձեզ` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` մաղթելով անհոգ մանկություն, բարեկեցիկ կյանք, արժանապատիվ ապագա: Թող իրականություն դառնան բոլոր երեխաների և փոքրիկ Անյայի երազանքները, որի ցանկությունների, ուրախությունների և սպասումների մասին է այստեղ ներկայացված մեր պատմությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, փոքրիկ աղջիկը սովորականի նման անց է կացնելու իր խոսքով` «իր միակ պաշտպանին` մայրիկին» սպասելով: Ձանձրույթը փարատելու միակ միջոցը գրքերն են, որոնց հետ կյանքը գունավոր է, հետաքրքիր ու հեքիաթային: «Ես կուզենայի, որ իսկական ընտանիք ունենալու իմ իրավունքը պաշտպանված լիներ»,- ասում է 10-ամյա Անյան, որն անցած չորս տարվա ընթացքում չորս անգամ էլ չի հանդիպել հորը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Պատանիները նույնպես կոչ են անում լինել հանդուրժող

2014 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Խատուտիկ ԿՀԿ-ն ամփոփեցին «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագրի շրջանակում «Հանդուրժողականություն» թեմայով հայտարարված գրավոր ակնարկ – մրցույթի արդյունքները: Այսօր՝ հունվարի 30-ին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մրցանակներ հանձնեց առաջին երեք տեղերը զբաղեցրած պատանիներին Եվրասիա համագործակցություն հիմնադրամ – Հայաստանի հյուրընկալ գրասենյակում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Խատուտիկ ԿՀԿ-ն ամփոփել են «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագրի շրջանակում «Հանդուժողականություն» թեմայով հայտարարված գրավոր ակնարկ – մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցել են 23 պատանիներ, հետևյալ 4 պատանեկան ակումբներից.
«Արարատ 2» – 9 անդամ – Արարատի մարզ, ք. Արարատի թիվ 2 դպրոց,
«Արձագանք» – 3 անդամ – Սյունիքի մարզ, գ. Եղեգի դպրոց,
«Աշտարակ» – 6 անդամ – Արագածոտնի մարզ, ք. Աշտարակի թիվ 2 դպրոց,
«Մեր մոլորակը մեր տունն է» – 5 անդամ – Շիրակի մարզի ք, Գյումրիի թիվ 8 դպրոց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Խատուտիկ ԿՀԿ-ն ամփոփել են «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագրի շրջանակում «Հանդուրժողականություն» թեմայով հայտարարված գրավոր ակնարկ – մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցել են 23 պատանիներ, հետևյալ 4 պատանեկան ակումբներից.
«Արարատ 2» – 9 անդամ – Արարատի մարզ, ք. Արարատի թիվ 2 դպրոց,
«Արձագանք» – 3 անդամ – Սյունիքի մարզ, գ. Եղեգի դպրոց,
«Աշտարակ» – 6 անդամ – Արագածոտնի մարզ, ք. Աշտարակի թիվ 2 դպրոց,
«Մեր մոլորակը մեր տունն է» – 5 անդամ – Շիրակի մարզի ք, Գյումրիի թիվ 8 դպրոց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդու իրավունքներ» թեմայով առցանց մրցույթի հաղթողների անունները հայտնի դարձան

Դեկտեմբերի 9-ին ամփոփվեց «ՄԱԿ- ի բարեկամներ» ֆեյսբուքյան խմբի համար «Մարդու իրավունքներ» թեմայով հայտարարված առցանց մրցույթ-հարցաշարի արդյունքները:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շնորհավորում է բոլոր հաղթողներին:
ՊԱՏՎԱՎՈՐ ԱՌԱՋԻՆ տեղն է զբաղեցրել Անահիտ Մանասյանը, Սյունիքի մարզի Եղեգ գյուղից, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի պատանի իրավապաշտպանների ակումբից, հավաքելով 32 միավոր՝ 34 առավելագույն միավորից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՍԻՎԻԼԻԹԱՍ Հիմնադրամը պատրաստել են «Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում» թեմայով հաշվետվություն: Հաշվետվությունը պատրաստվել է «Կարող ենք միասին» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հանրային արշավի շրջանակներում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Կոշիկ չունի, դպրոց չի գնում

«ԱՐ» հեռուստատեսության նոյեմբերի 3-ի «ԱԶԴԱՐԱՐ»-ի թողարկումը անդրադարձել է կրթության իրավունքին: Սոցիալական պայմաններից ելնելով՝ շատ երեխաներ դուրս են մնում պարտադիր կրթությունից:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի երեխաների իրավունքների պաշտպան Սիրվարդ Մամիկոնյանը գտնում է, որ այս հարցում պետք է հետևողական լինի Կրթության և գիտության նախարարությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայաստանի մարզերի երեխաները մասնակցեցին ՄԱԿ-ի թեմայով առցանց մրցույթի

Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակն ամփոփեց «ՄԱԿ-ը ձեզ համար» (UN4U) ուսոցողական ծրագրի շրջանակներում անցկացված առցանց մրցույթի արդյունքները: Մրցույթը, որին մասնակցելու համար դպրոցականները պետք է պատասխանեին ՄԱԿ-ի մասին ընդհանուր հարցեր պարունակող հարցաշարի, անցկացվել էր հոկտեմբերի 9-ից 16-ը և նվիրված էր ՄԱԿ-ի օրվան։ Ոգևորիչ է, որ ֆեյսբուքյան «ՄԱԿ-ի բարեկամներ» խմբի միջոցով անցկացված մրցույթին մասնակցել էր մարզաբնակ 71 երեխա՝ առանց տարածական սահմանափակման, սկսած մոտակա Արարատի մարզից՝ մինչև հեռավոր Մեղրի։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ենք բոլոր հաղթողներին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Հայաստանի 5 մարզերի/Արագածոտն, Արարատի, Վայոձ Ձորի, Շիրակի, Սյունիքի 5 դպրոցներում կազմակերպել է Պատանի իրավապաշտպանների ակումբներ: Յուրաքանչյուր ակումբում ընդգրկված են 15-20 պատանիներ: Ակումբների կարգախոսն է` «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների»: Այդ ակումբներն ընդգրկված են նաև ՄԱԿ-ի բարեկամներ ցանցում: Սույն թվականի մայիսի 13-ին ՄԱԿ-ը հյուրընկալեց Արարատ և Աշտարակ քաղաքների դպրոցներում գործող ակումբների պատանի իրավապաշտպաններին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ենք բոլոր հաղթողներին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Հայաստանի 5 մարզերի/Արագածոտն, Արարատի, Վայոձ Ձորի, Շիրակի, Սյունիքի/ 5 դպրոցներում կազմակերպել է Պատանի իրավապաշտպանների ակումբներ: Յուրաքանչյուր ակումբում ընդգրկված են 15-20 պատանիներ: Ակումբների կարգախոսն է` «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների»: Այդ ակումբներն ընդգրկված են նաև ՄԱԿ-ի բարեկամներ ցանցում:

Սույն թվականի մայիսի 13-ին ՄԱԿ-ը հյուրընկալեց Արարատ և Աշտարակ քաղաքների դպրոցներում գործող ակումբների պատանի իրավապաշտպաններին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }