Tag Archives | զինծառայողների իրավունքները

Սպանված զինվորների մայրեր․ «Գևորգ Կոստանյանի օրոք կոծկվել են սպանության գործեր․․․»

Զինդատախազության որոշումը նշանակում է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է որոշում ընդունի, համաձայն որի՝ անհրաժեշտ է կարճել բոլոր այն նախաքննության մեջ գտնվող սպանության փաստով հարուցված քրեական գործերը, որոնք հարուցվել են մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը, և բոլոր այն սպանված զինվորների ծնողները, որոնց երեխաներին սպանել են մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը, այսուհետ իրավունք չպետք է ունենան բողոքել իրենց որդիների սպանության գործերը կոծկելու դեմ: Մենք` սպանված զինվորների ծնողներս, համարում ենք, որ վերոնշյալ ուսումնասիրության նախաձեռնությունը խեղկատակություն է, ծաղր՝ սպանված զինվորների ծնողների հանդեպ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն` արտակարգ դատարան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն` արտակարգ դատարան

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նստավայրը Ստեփանակերտ, ՀՀ օրենսդրությամբ համարում եմ արտակարգ դատարան: Այն սպասարկում է Սյունիքի մարզի վարչական տարածքը, որի մեջ չի մտնում զորամասի հրաձգարանի տարածքը: Այս առումով այն արտակարգ եմ համարում», դատական նիստի ժամանակ հայտարարել է Արթուր Սաքունցը` միջնորդելով այն ճանաչել որպես այդպիսին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Պաշտոնանկություններ` Նոյեմբերյանի զորամասի աղմկահարույց միջադեպի հետ կապված

Պաշտոնանկություններ` Նոյեմբերյանի զորամասի աղմկահարույց միջադեպի հետ կապված

Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական 6 պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, քննարկվում է այդ օրը պահակային ծառայության մեջ գտնված  մարտկոցի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Խոսքը մայիսի 15-ի աղմկահարույց միջադեպի մասին […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ակնհայտ է, որ գործով լրիվ քննություն չի կատարվել». Մուշեղ Շուշանյան

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան գործի քննությունը: Դատական նիստի ժամանակ հարցաքննվեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի բուժտնտեսուհի Ջուլյետա Գրիգորյանը: Նա նախաքննության ընթացքում չէր հարցաքննվել: Վերջինս դատարան էր հրավիրվել ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Լևոն Պողոսյանի միջնորդությամբ: Վկան […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Իմ երեխան կախվե՞լ է, թե՞ սպանվել»

«Հայկ Մովսիսյանին սպանել են, և դրա պատասխանատուն հանդիսանում է ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը»,-այսօր «Մեդիա Կենտրոնում» կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա խոսքերով՝ մեղադրյալը մահացել է բանտում, սակայն ոչ ոքի չի հետաքրքրում, թե նա ինչից է մահացել։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Համայնքի ընդվզումը կարող է վտանգավոր լինել

Համայնքի ընդվզումը կարող է վտանգավոր լինել

«Շատերն այն կարծիքին են, որ զոհվածի հարազատները կարող են մխիթարվել միայն հանցագործության բացահայատմամբ, սակայն, կարծում եմ, որ հաճախ նրանց համար գլխավորը պատիժը չէ, միևնույնն է, նրանք իրենց ցավի հետ ապրելու են ողջ կյանքը, և այդ ցավը երբեմն այդպիսի ընդվզումներ է ստանում: Գուցե այստեղ կար նաև ամբողջ գյուղի ընդվզումը, ինչպես գիտենք այս գյուղից արդեն հինգ զոհ կա, սա ես կգնահատեի որպես մարդկանց համընդհանուր ցավը և նրանց ցավի բողոքը». Ավետիք Իշխանյան:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Կարեն Անդրեասյանն առաջարկում է Պաշտպանության նախարարին հատուկ հաշվետվություն ներկայացնել ԱԺ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ

Կարեն Անդրեասյանն առաջարկում է Պաշտպանության նախարարին հատուկ հաշվետվություն ներկայացնել ԱԺ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ

Երեկ երեկոյան ցավով ծանոթացանք Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած դեպքի մասին: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մահացած զինծառայողի ընտանիքին և հույս հայտնում վիրավորված զինծառայողի ապաքինման հարցում: Ակնկալում ենք, որ Զինվորական դատախազությունը կապահովի այս դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, իսկ դատարանները, պահպանելով օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար կստեղծեն գործի հանգամանքների […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Զոհվել է մեկ, վիրավորվել մեկ զինծառայող

Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետևանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը զոհվել է: Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Արցախում զինծառայողի մահվան գործով վաշտի հրամանատարն է կալանավորվել

Ապրիլի 19-ին Արցախում զորամասերից մեկի զինծառայող Րաֆֆի Մարաշլյանի մահվանից հետո 2 ամսով կալանավորվել է վաշտի հրամանատար, կապիտան Զավեն Նազարյանը: Սակայն զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը հետևում է այս քրեական գործով նախաքննությանը, փաստում է, որ այն թափանցիկ չի ընթանում. «…այն, որ կալանավորված կա գործով, դա քննության նկատմամբ հույս չի ներշնչում, քանի որ վերջին 3-4 տարիների սպանության գործերով դեռ չի եղել մի դեպք, որ օբյեկտիվ նախաքննություն կատարվի»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Սուտը պարզվեց, ճշմարտությունը՝ ոչ

Սուտը պարզվեց, ճշմարտությունը՝ ոչ

Արտակ Նազարյանի գործով նախորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկան գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանները` համոզմունք հայտնելով, որ իրենց պաշտպանյալի մեղքը քննությամբ չի հաստատվել, և դատարանից պահանջեցին արդարացման դատավճիռ կայացնել: Եվ սա այն դեպքում, երբ մեղադրող կողմը Հակոբ Մանուկյանի մեղքը հաստատված է համարել և նրա համար 13 տարվա ազատազրկում պահանջել: Ամբաստանյալի պաշտպանները հայտարարեցին նաև, որ քննությամբ չի հաստատվել Արտակ Նազարյանի «ինքնասպանության» վարկածը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }