Tag Archives | Զինծառայողների իրավունքներ

Հայկական բանակում 146 զոհ 2016-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մահացությունների վերաբերյալ տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաեւ մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկություններից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացել է 146 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ, ասվում է ՀՔԱՎ մամուլի հաղորդագրության և կից զեկույցի մեջ:

2016 թ.-ի ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաև Թալիշում 4 քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ծառայակցի սպանության համար մեղադրվող զինվորը կարել է բերանը

Ավետիք Իշխանյան. «Ես չեմ բացառում, որ այստեղ մեր քննչական կամ դատական համակարգը գնացել է առավելագույն պատժի ճանապարհով, որպեսզի մեղմի և’ հասարակական դժգոհությունը, և’ տուժողների պահանջը»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար

Զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար

Իջևանի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Դատապարտվում են խեղճ, անմեղ զինվորներ»

Ռուբեն Մարտիրոսյան. «Որպես կանոն, հայկական բանակ են մտնում սոցիալապես անապահով ծնողների զավակներ: Միջին խավից զինծառայողները շատ քիչ տոկոս են կազմում, եթե, իհարկե, ունենք այդպիսի խավ Հայաստանում: Իսկ հարուստների երեխաները հիմնականում չեն գնում ծառայության: Այս ամենից էլ ածանցվում են հետևանքները: Երբ զորամասում հանցագործություն է տեղի ունենում, ընչազուրկ ընտանիքների զավակները չեն կարողանում պաշտպանվել»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հիվանդության պատճառով ժամկետային զինծառայող է մահացել

Հիվանդության պատճառով ժամկետային զինծառայող է մահացել

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում փետրվարի 12-ին ժամկետային զինծառայող է մահացել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտնած տեղեկությունների համաձայն` 1995 թ. ծնված զինծառայող Արշակ Զարդարյանը մահացել է սուր թոքաբորբից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ ձերբակալված անձինք չկան: Հիշեցնենք, որ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Զինվորի ինքնասպանության գործով ծառայողական քննությունն ավարտվել է. պատասխանատվության կենթարկվի 5 սպա

Դեկտեմբերի 10-ին զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, որի արդյունքում պատասխանատվության կենթարկվի 5 սպա՝ նույն զորամասի դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները և գնդի տեղակալը, ովքեր կպաշտոնազրկվեն կամ կաստիաճանազրկվեն, իսկ ավելի վերադաս սպանները՝ կստանան նկատողություն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հիվանդանոցում զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Հիվանդանոցում զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 08:00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մհերին ոչ թե ծխախոտով են այրել, այլ ինչ-որ բան տաքացրել ու դրել են մարմնին

Հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ-ից ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող 18-ամյա Մհեր Խլղաթյանի հարազատները շարունակում են պնդել, որ ծեծ եղել է, բացի այդ ոչ միայն Մհերի ձեռքերին, այլ նաև ոտքին կան վառվածի հետքեր: Մհերի մոր պատմելով՝ դրանք ավելի շատ ոչ թե ծխախոտից վառված հետքեր են, այլ ավելի խորը հետքեր են:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երեխուն ծեծել են գազանաբար, նորակոչիկի մայրը մանրամասներ է պատմել

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում դաժան ծեծի ենթարկված նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանը, ով մի քանի օր է` գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում, միայն երեկ կարողացել է շփվել, հայացքով որևէ բան հասկացնել հարազատներին: Այդ մասին ասել է նորակոչիկ զինծառայողի մայրը` տիկին Գոհարը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }