Tag Archives | զինծառայողներ

Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը Պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին: Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի և ոչ օբյեկտիվ լինելու մասին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Նույն զորամասում ամիսներ առաջ ևս մեկ ինքնասպանություն էր եղել

ԼՂՀ զորամասերից մեկում, ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, ասել է, որ իր հավաստի տեղեկություններով՝ ապրիլին իր որդու ծառայած զորամասում ևս մեկ զինվոր է ինքնասպան եղել: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատել է, որ նույն զորամասում ապրիլի 19-ին նման դեպք արձանագրվել է. «Ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած զինվորը Երևանի բնակիչ Րաֆֆի Մարաշյանն է եղել»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ժորա Մկրտչյանի գործը վերաքննիչ դատարանում

«Երեխաս սպանված էր ծեծից, յոթ հոգով ծեծել են աֆիցեռի գլխավորությամբ, էրեխես մեռած էր, վրան գիտակցություն չկար, դեմքը կապտած էր, ուռած, ականջը գլխից կախված, ձեռքերի վրա սիգարետով այրված հետքեր…»,- հոսպիտալում որդուն առաջին այցելությունից հետո մեզ փոխանցել էր հիմա արդեն հանգուցյալ, նախկին զինծառայող Ժորա Մկրտչյանի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Շարքային Թորգոմի արարքը զինվորներն ախտորոշել են որպես բ., նա ինքնասպան է եղել

Շարքային Թորգոմի արարքը զինվորներն ախտորոշել են որպես բ., նա ինքնասպան է եղել

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է նախկին զինծառայողներ Հրանտ Կարապետյանի և Ռոբերտ Բադալյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Այս գործում ամբաստանյալները երեքն են: Երրորդ ամբաստանյալը՝ Վիլհելմ Ենգիբարյանը, վերաքննիչ բողոք չի բերել: Նրա մասով դատավճիռը ուժի մեջ է մտել: Վաշտի ավագ, կոչումով՝ ենթասպա, 26-ամյա Վիլհելմ Ենգիբարյանը 2 և 3 տարեկան երեխաների հայր է: 24-ամյա կրտսեր սերժանտ Հրանտ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ասկերանի զորամասում խելագարության հասած զինծառայողի քրգործը կարճվել է. Ընտանիքն ուշադրության կարիք ունի

Ասկերանի զորամասում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի ընտանիքն օրերս Պաշտպանության նախարարությունից գրություն է ստացել, որով տեղեկացվում է հետևյալը. «Եթե պաշտպանության նախարարության ֆոնդում լրացուցիչ գումար լինի, մենք Ձեզ կարող ենք օգնել 10 հազար դրամով»: Այդ մասին տեղեկացրեց Հովհաննեսի հայրը` Վարդան Վարդանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ռազմական ինստիտուտի մի ուսանող սպանել է մյուսին

Ռազմական ինստիտուտի մի ուսանող սպանել է մյուսին

Ինչպես հայտնել է aravot.am-ը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: ՊՆ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Բարեկիրթ» լեյտենանտը ծեծվել է

2003 թվականից գործողության մեջ է դրվել ՀՀ քրեական օրենսգիրքը, որի որոշ հոդվածներ, իրավաբաններից շատերի գնահատմամբ, գրեթե բառացի թարգմանված են ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներից, բացառությամբ պատժաչափի, որի հարցում դրսևորվել է առանձնահատուկ «հայկական» մոտեցում: Այսպես, «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի՝ «Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը», առաջին մասը սահմանում է. […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մամաս չի թողնում, բայց զինվորական եմ դառնալու»

«Աղջիկս շատ լավ է նկարում, իր նկարների մի մասը ցուցահանդեսի են տարվել, բայց հոր մահից հետո սկսեց ամեն ինչ մուգ գույներով նկարել, ծաղիկներն անգամ սև է նկարում»: 29-ամյա ենթասպա Վահան Ասլիկյանը, որը ծառայում էր Նուբարաշենի մայրաքաղաքային գնդում, անցած տարի հունվարի 18-ի առավոտյան սովորականի պես չի գնացել  զորամաս: Նա իր  որդուն վերջին անգամ մանկապարտեզ է տարել, վերադարձել […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Սպանված Լյուքս Ստեփանյանի համագյուղացիները պատմում են՝ ով, ինչպես է իրենց բռնության ենթարկել

Սպանված Լյուքս Ստեփանյանի համագյուղացիները պատմում են՝ ով, ինչպես է իրենց բռնության ենթարկել

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի ընտանիքը Վերին Գետաշենից որդու դին Երևան տեղափոխելու ճանապարհին հանդիպել էր խոչընդոտների, բռնության: Լյուքս Ստեփանյանի եղբայրը՝ Ալիկ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ երբ ճանապարհ են ընկել Երևան, գյուղից դուրս գալիս մի «Պրադո»՝ 90.777 համարանիշով (ավելի ուշ պարզել են, որ նա հարևան գյուղից ռազմական ոստիկանության աշխատակից է), մինչև […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»

«Մի տարի է` գործը բացարձակ սառեցված է, ոչ մի բան չեն անում, ուղղակի սպասում են, չգիտեմ, թե ինչին: Այնքան շատ են փաստերը սպանության, որ չեն կարողանում ապացուցել, չեն կարողանում կարել էդ ինքնասպանությունը երեխուս վրա»,- ասում է Բենիկ Համբարձումյանը, ում որդու` Սյունիքի մարզի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դին, 2011թ.-ի հունիսի 29-ին հայտնաբերվել էր զորամասից մոտ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }