Tag Archives | ընտրական իրավունք

«Չե’ք անցկացնի»-ն ընտրական նոր օրենսգրքի շուրջ միասնական ճակատ կձևավորի

Սահմանադրական հանրաքվեի օրինակով՝ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունն այժմ էլ մտադիր է ընտրական նոր օրենսգրքի մշակման շուրջ միասնական ճակատ ձևավորել։

Շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի պնդմամբ՝ քաղհասարակության պահանջները բազմազան են, առանցքայինների շուրջ, սակայն, շատերն են համակարծիք՝ քվեարկած անձանց ցուցակների հրապարակում, տեղամասերից ուղիղ հեռարձակում ու մատների թանաքոտման մեխանիզմի ներդրում։

«Մենք պատրաստվում ենք կազմակերպել համաժողով, որտեղ կֆիքսվի դա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ

2015 թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 7 ընտրատարածքում` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քվեների հրապարակման ժամանակ անջատված էլեկտրաէներգիան և դրա հետևանքները

Հաղթանակ թաղամասի 7/14 տեղամասում հանրաքվեն ավարտվեց 572 «Այո», 91 «Ոչ» և 132 «Անվավեր» արդյունքներով:
Քվեատուփի բացվելուց մոտ 2 ժամ անց տեղամասի էլեկտրաէներգիան անջատվեց, որի ընթացքում ՀՀԿ վստահված անձ Արսեն Հակոբյանը և ՀՅԴ վստահված անձ Սուրիկ Վարդանյանը վիճաբանություն սկսեցին տեղամասում աշխատող լրագրողների հետ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՍԴ-ն քննության կառնի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործը

Հունիսի 11-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործը: Նա վիճարկում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավված է ԸՕ-ն ընդունած Ազգային ժողովը: Դիմումատուն խնդրել է ՀՀ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Անգամ ամենաաղքատ ու ամենաթույլ երկրում կուսակցությունները չեն կարող մրցել պետական ռեսուրսների հետ». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացնում է ստեղծված իրավիճակի պատճառները. «Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ մասնակցում են տարբեր քաղաքական ուժեր, մի կողմից` ընդդիմությունը կամ այլընտրանքը, անունն էական չէ, մյուս կողմից իշխող քաղաքական ուժը, սակայն` ոչ թե որպես առանձին կուսակցություն, այլ մասնակցում է պետությունը՝ իր բոլոր ռեսուրսներով՝ ընդդեմ տարբեր կուսակցությունների»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեսակետների խաչմերուկ. 4 մայիսի, 2013

Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման թեման Երևանի ավագանու ընտրությունն է: Հաղորդման հյուրերն են «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահրամ Վարդանյանը: Հաղորդումը վարում է Աննա Իսրայելյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդություն կիրականացնի Հելսինկյան կոմիտեի 90 դիտորդ

Երևան քաղաքի ավագանու ընտրություններում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդություն է իրականացնելու Երևանի թիվ 5 ընտրատարածքի 38 ընտրատեղամասերում: Այսօր՝ մայիսի 4-ին, Հայաստանի Հելսինկյան կոմտեն Երևանի Անի Պլազա հյուրանոցում վերջին դասընթացն էր կազմակերպել 90 անձանց համար, ովքեր պետք է դիտորդություն իրականացնեն մայիսի 5-ին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

15 ուսանողներ ևս պատրաստ են մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

2013թ. փետրվարի 18-ին կայացած Նախագահական ընտրություններից հետո էլ ավելի է մեծացել այն երիտասարդների թիվը, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու մայիսի 5-ին տեղի ունեցող Երևանի Ավագանու ընտրություններին որպես դիտորդներ: Ապրիլի 27-ին Երևանի Անի հյուրանոցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Երևան և Գյումրի քաղաքների տարբեր բուհերի 15 ուսանողների համար իրականացրեց դասընթաց` ընտրական գործընթացի վերաբերյալ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ԿԸՀ արտահերթ նիստում

Ապրիլի 1-ին արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններ (2013 թ.)

Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններ (2013 թ.)

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո տեղական դիտորդական առաքելություն է իրականացրել 2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում: Դիտարկումն իրականացվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 6 ընտրատարածքի բոլոր` 36 ընտրատեղամասերում:

Պատրաստ է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի վերջնական զեկույց ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Թիվ 6 ընտրատարածքի 36 տեղամասերում կատարված հաշվարկների արդյունքները դիտեք այստեղ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }