Tag Archives | Խղճի և կրոնի ազատության իրավունք

Զեկույց․ «Հայաստանում կրոնական փոքրամասնություններն ընկալվում են իբրև սպառնալիք»

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին 2015 թվականի միջազգային զեկույցը, որի հեղինակներն արձանագրում են՝ «Հայաստանի բնակչության 92 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքը բացասական է»: Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում կարդում ենք․ – «Կրոնական փոքրամասնություններն ընկալվում են իբրև սպառնալիք պետության անվտանգությանը»: Զեկույցի հեղինակների ուշադրությանն են արժանացել կրոնական փոքրամասնությունների դժվարությունները որոնց նրանք բախվել են, երբ փորձել են մշակութային վայրեր կառուցելու համար թույլտվություն ստանալ կամ հասարակական ոլորտում աշխատել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քարոզչությո՞ւն, թե՝ հոգեորսություն

Շուրջ մեկ ամիս է Գավառի կենտրոնական հրապարակի մերձակայքում «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամները տեղադրել են շարժական ցուցատախտակ և անցորդներին, ըստ նրանց ցանկության, բաժանում են քարոզչական թերթոններ:
Ռեպորտաժում այս թեմային է անդրադարձել Տիգրան Հովակիմյանը:
Ռեպորտաժը պատրաստվել է «Քայլ միասին» ծրագրի շրջանակներում`Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քարոզչությո՞ւն, թե՝ հոգեորսություն

Շուրջ մեկ ամիս է Գավառի կենտրոնական հրապարակի մերձակայքում «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամները տեղադրել են շարժական ցուցատախտակ և անցորդներին, ըստ նրանց ցանկության, բաժանում են քարոզչական թերթոններ: Ռեպորտաժում այս թեմային է անդրադարձել Տիգրան Հովակիմյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Դպրոցը դարձնում են թիրախ՝ երեխաներին ստիպելով աղոթք անել». Փորձագետները մտահոգված են տարրական դպրոցներում ներդրված առարկայով

Հայաստանի հանրակրթական շուրջ 50 դպրոցներում 2-4-րդ դասարաններում փորձարարական կարգով ներդրված «Հայոց եկեղեցու պատմություն» (Քրիստոնեական կրթություն) առարկան մտահոգություն է առաջացրել մասնագետների ու ծնողների շրջանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Գյումրեցիների վերաբերմունքը կրոնական կազմակերպությունների հետևորդների նկատմամբ

Գյումրեցիների վերաբերմունքը կրոնական կազմակերպությունների հետևորդների նկատմամբ

Ինչպե՞ս են ընկալվում կրոնական կազմակերպությունների գործունեությունը Գյումրիում: Կա՞ կրոնական խտրականություն, թե ոչ, հասարակության վերաբերմունքը այդ կազմակերպությունների հետևորդների նկատմամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Հավատացյալ լինելը նույնիսկ առավելություն  է». Ավետարանի հավատքի   քրիստոնյա

«Հավատացյալ լինելը նույնիսկ առավելություն է». Ավետարանի հավատքի քրիստոնյա

Ավետարան, Աստվածաշունչ, սուրբ գրքեր, որով առաջնորդվում են Քրիստոսի պաշտամունքի հետևորդները՝ քրիստոնյաները: Հետագայում նրանք առանձին խմբավորումներ կազմելով, սուրբ գրքերից առանձնացրել և մինչև օրս էլ առաջնորդվում են իրենց համոզմունքներն ընդհանրացնող պարագլուխներով: Այդ խմբերը շարունակաբար ընդլայնվելով ստեղծել են իրենց կրոնական կազմակերպությունները, որոնք լայնորեն տարածված են գրեթե քրիստոնյա ողջ աշխարհում՝ մասամբ ընդգրկելով նաև մուսուլմանական երկրները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը քրեական հանցագործություն է

Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը քրեական հանցագործություն է

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հաշվետվությանը ծանոթանալով՝ ԱԺ փոխնախագահ Է.Շարմազանովն հայտարարել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նախ և առաջ քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը ու առաջարկել է կրոնական հաղորդումներ հեռարձակել: Հաղորդումներ նպատակը ԱԺ փոխնախագահը բացատրել է հետևյալ կերպ. «աղանդների դեմ պայքարելու համատեքստում»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Մարդիկ միշտ էլ քննադատում են բարի գործերը

Մարդիկ միշտ էլ քննադատում են բարի գործերը

Համաձայն դպրոցական մեծ հանրագիտարանի «Եհովայի վկաները» կամ «Եհովականները» բողոքական աղանդ է, որը հիմնադրել է Չարլզ Ռասելը 1872 թվականին ԱՄՆ- ի Փենսիլվանիա նահանգում: Ընդունում են մեկ միասնական Աստծուն՝ միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված և նրա կամքը կատարող։ Եհովականները չեն ընդունում Սուրբ Հոգուն իբրև Աստծու, մերժում են Սուրբ Խաչը, մկրտությունը և այլն։ Ըստ եհովականների՝ երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, և Եհովայի ու սատանայի առաջիկա ճակատամարտում մարդկությունը կկործանվի՝ բացառությամբ եհովականների, և երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Վերջին տարիներին նկատելի է կրոնական անհանդուրժողականության հաղթահարման միտում». «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ

«Վերջին տարիներին նկատելի է կրոնական անհանդուրժողականության հաղթահարման միտում». «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ

Մեր զրուցակիցն է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ, կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանը:
-Պարոն Լուսյան, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ մակարդակում է գտնվում կրոնական անհանդուրժողականությունն ու խտրականությունը Հայաստանում, և ինչո՞վ է դա պայմանավորված:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Կրոնական հավատքի մասնակցում են սոցիալական խնդիրների պատճառով»,-ասում է Արամը

«Կրոնական հավատքի մասնակցում են սոցիալական խնդիրների պատճառով»,-ասում է Արամը

Արամի կինը՝ Կարինեն, «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ է: Ամուսինն ասում է, որ ինքը երբևէ կնոջը չի արգելել, որ «գնա պաշտամունքի»: Նա պատմում է, որ կինն արդեն 20 տարի է, ինչ այդ հավատքի հետևորդ է: Ամեն ինչ սկսվել է այն ժամանակից, երբ իրենց որդու մահից հետո կինը ծանր հոգեկան ապրումների պատճառով հաճախ հիվանդանում էր, անընդհատ բժիշկ էին կանչում. մի օր էլ Կարինեն տեսիլք է ունենում, որից հետո սկսում է գնալ «պաշտամունքի»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }