Tag Archives | խոշտանգում

«Իմ պաշտպանյալը խոշտանգվում է». «Սասնա ծռեր» խմբի երիտասարդ անդամ Հ. Հարությունյանի փաստաբանի բարձրաձայնումները

«Ես ամեն օր տեսնում եմ իրեն, ամեն օր այցելում եմ դատապարտյալների հիվանդանոց, իր այցելությունների վրա արգելանք է դրված, ու միայն պաշտպանն իրավունք ունի ացելելու»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (շենք, շինություններ զավթելն ու ապօրինի զենք կրելը, իրացնելը, պահելը): Որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Եթե մենք եվրոպական արժեքների մեջ ենք`ապա միջնադարյան». Ա.Իշխանյան

Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան (հունիսի 26) նվիրված միջոցառման ընթացքում քննարկվող հիմնական թեմաները վերաբերում էին խոշտանգումների կիրառման անթույլատրելիությանը, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման հնարավորություններին, ինչպես նաև խոշտանգման զոհերի բուժման և հոգեբանական վերականգնման ոլորտում պետական և քաղաքացիական հասարակության համագործակցությանը:

Քննարկմանը ներկա Միջազգային բանտային բարեփոխումների (Penal Reform International) Հարավային Կովկասի գրասենյակի ներկայացուցիչ Միրանդա Մերկվիլաձեն նշեց, որ իրենց կազմակերպությունը Հարավային Կովկասում գործում է 15 տարի: Այժմ պատրաստվում են Հայաստանում իրականացնել ծրագիր, որի նպատակն է ներգրավել քաղաքացիական հասարակությանը Ազգային կանխարգելիչ մեխանիզմների աշխատանքներում` խոշտանգումների դեպքերը նվազեցնելու համար:

«Մեր նպատակն է արմատախիլ անել այդ երևույթը, դա բացարձակ իրավունք է և որևէ մեկը իրավունք չունի խախտել այն», – նշեց Միրանդա Մերկվիլաձեն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հաշմանդամի սայլակին գամված դատապարտյալի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ

Փաստաբան Տիգրան Սաֆարյանն ու նրա պաշտպանյալը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ակնկալելով բարձր ատյանի միջամտությունը, որպեսզի կալանավորը տեղափոխվի մասնագիտացված բժշկական հաստատություն, համալիր հետազոտություն անցնի ու բուժում ստանա։

Ստրասբուրգյան դատարանը մինչև որոշում կայացնելը Հայաստանի կառավարությունից որոշակի պարզաբանումներ էր խնդրել կալանավորի առողջական վիճակի մասին․ արդյո՞ք Գևորգյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, եթե ոչ, արդյո՞ք արդեն որոշված է, թե երբ կտեղափոխվի։ Եվրադատարանը նաև խնդրել էր իրականացված բուժման փաստաթղթերը։ Ի պատասխան՝ Հայաստանի կառավարությունն ուղարկել է հիվանդի բժշկական քարտն ու նշել, թե կալանավորը ստացել է անհրաժեշտ բոլոր բուժումները։

Գևորգյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը, մինչդեռ, պնդում է, որ կառավարությունը թերի պատասխաններ է ուղարկել ՄԻԵԴ, և որ իր պաշտպանյալը, ով արդեն 2 տարի գամված է հաշմանդամի սայլակին, բանտի հիվանդասենյակներից մեկում մատնված է անուշադրության․

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Բանտի ծառայողները խոշտանգել են կալանավորին. կատարվում է քննություն

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 7-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ նույն բաժնի մի շարք ծառայողներ և Շիրակի մարզային վարչության ծառայողն իրեն մեղադրել են անծանոթ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Այնուհետև ոստիկանության հիշյալ աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ, որպեսզի խոստովանի իրականում իր կողմից չկատարված հանցագործությունը:

Խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Խոշտանգելով ցուցմունք են կորզել

Քաղաքացի Խաչիկ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հիշյալ բաժնի ծառայողները ծեծի են ենթարկել որդուն՝ Արկադի Մ.-ին և թոռանը՝ Հարություն Մ.-ին:

Խաչիկ Մ.-ի դիմումի հիման վրա նյութեր նախապատրաստելու ընթացքում Հարություն Մ.-ն, իսկ հետագայում ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արկադի Մ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ՝ խմբով բռնություն են գործադրել իրենց նկատմամբ ու դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ, պահանջել են խոստովանել իրենց կողմից իրականում չկատարված՝ քաղաքացի Ա. Գ.-ին պատկանող բնակարանի գողության դեպքը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Անչափահասին խոշտանգել են ոստիկանությունում

Տասնչորս տարին չլրացած անձանց բռնաբարելու և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 15-ամյա Տ. Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Տ. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հրավիրվել է հիշյալ բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներն իրեն ծեծի են ենթարկել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ զինծառայողին խոշտանգման ենթարկելու ու պատշաճ քննություն չիրականացնելու կապակցությամբ

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան քննչական բաժնի պետի կողմից զինծառայող Արթուր Դաշյանի նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումների և այդ կապակցությամբ պատշաճ ընթացակարգով քննություն չանցկացնելու հետ կապված:

Փաստաբանը ՄԻԵԴ-ից խնդրում է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածներով երաշխավորված խոշտանգումների արգելման և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Խցակիցները Գասպարիին «պարբերաբար ծեծում և նվաստացնում են»

Անցած շաբաթավերջին կալանավորված Վարդգես Գասպարին հազիվ էր տեղաշարժվում, մերթընդմերթ կորցնում էր հավասարակշռությունն ու ոտքի վրա կանգնած մնում միայն ոստիկանների օգնությամբ։

«Ազատության» հետ կարճ զրույցում ակտիվիստը միայն մեկ նախադասություն հասցրեց արտաբերել՝ «շատ վատ եմ»։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ոստիկանները քաղաքացուն ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված մի շարք գողություններ. ՀՔԾ

Քաղաքացի Արամ Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները 2014թ. հուլիսի 23-ին իր նկատմամբ գործադրել են բռնություն` հարվածելով մարմնի տարբեր մասերի և ստիպել խոստովանել իր կողմից չկատարված մի շարք գողություններ: Բռնության հետևանքով Արամ Բ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ և տվել իրականությանը չհամապատասխանող բացատրություն: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Էլեկրտաէներգիայի վճարի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին բերման ենթարկեցին

2014թ. հունիսի 23-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ: Ժամը 12:30-13:00-ի սահմաններում բախումներ են եղել ոստիկանների և քաղաքացիների միջև, որի ընթացքում ոստիկանները ցանկացել են երկու քաղաքացու բերման ենթարկել: Ակցիայի մասնակից քաղաքացիները փակել են ոստիկանության մեքենայի ճանապարհը, որպեսզի թույլ չտան ոստիկաններին բռնված քաղաքացիներին ոստիկանության բաժին տանել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }