Tag Archives | խոսքի ազատության իրավունք

HRW-ն ոստիկանության գործողությունները համարում է անհամաչափ

Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ 2016թ-ի հուլիսի 29-ին, ինչպես նաև բռնության դեպքեր են գրանցվել լրագրողների նկատմամբ։ Նման արձանագրում է կատարել Human Rights Watch-ը հայաստանյան վերջին իրադարձությունների մասին հրապարակած իր զեկույցում։ «Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ինչի արդյունքում վիրավորվել են տասնյակ ցուցարարներ և լրագրողներ։ Բերման ենթարկելիս ոստիկանությունը նաև ծեծել է լրագրողներին ու ցուցարարներին։ Հուլիսի 29-ին Հայաստանի իշխանությունները քննություն են սկսել այս գործի առնչությամբ»,- նշում է Human Rights Watch-ը։
«Հայաստանյան իրադարձությունների քննությունը պետք է լինի արագ և ամբողջական։ Չնայած ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, այն չունի իրենց հայացքները խաղաղ արտահայտելու հավաքված մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու «սպիտակ քարտ»,- նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«ՉԻ» լրագրող Անի Գևորգյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

«Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Անի Գևորգյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր նկատմամբ ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած բռնության գործով։ Լրագրողն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հայաստանյան բոլոր դատարանները, այդ թվում՝ Վճռաբեկը մերժել են Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ իր բողոքը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ա1+»-ի լրագրողը հրավիրվել է առերեսման

ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ այսօր Մարինե Խաչատրյանին հրավիրել էին լրացուցիչ հարցաքննության, որից հետո՝առերեսման գործով վկայի հետ։ Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի կարգով դատախազի որոշմամբ Կարեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել էր, ուստի և գործով վարույթը վերսկսվել է արդեն 3-րդ անգամ։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ԶԼՄ-ների և իշխանությունների հարաբերությունները 2014-ին լարված էին․ ԽԱՊԿ զեկույց

«Չորրորդ իշխանության» և իշխանության հարաբերությունները բավական լարված վիճակում են, և նախորդ տարի ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, նշում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները։ Ըստ կոմիտեի հրապարակած տարեկան զեկույցի, 2014-ին ֆիզիկական բռնությունների լրագրողները ենթարկվել են 9, իսկ տարատեսակ ճնշումների 43 անգամ։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քաղաքացիական ակտիվիզմ և բռնություններ՝ իրավապահ մարմինների գործողությունների գնահատականը

Անցած շաբաթ` նոյեմբերի 27-ին, Երևանում հրկիզել էին յոթ քաղաքացիների մեքենաներ, որոնցից հինգը «Նախախորհրդարանի» անդամներ էին:
Նույն օրը երեկոյան անհայտ անձիք ծեծի էին ենթարկել «Նախախորհրդարանի» մեկ այլ անդամ, քաղաքացի Գևորգ Սաֆարյանին: Ահա այս վերջին իրադարձություններից ելնելով, այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկումˋ վերջի տարիներին Հայաստանում ակտիվ դրսևորում ունեցող քաղաքացիների նկատմամբ բռնությունների և իրավապահ մարմինների կողմից դրանց բացահայտման միտումների շուրջ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քաղաքացիական ակտիվիզմ և բռնություններ

Դեկտեմբերի 1-ին «Մեդիա կենտրոնի» սրահում տեղի ունեցավ «Քաղաքացիական ակտիվիզմ և բռնություններ՝ իրավապահ մարմինների գործողությունների գնահատականը» թեմայով քննարկում:
Բանախոսներն էինˋ
Վարդան Հակոբյան, «Նախախորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ
Վահագն Մինասյան, ակտիվ քաղաքացի
Երվանդ Վարոսյան, «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան
Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբան

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատախազությունը երկրորդ անգամ վերացրեց «Ա1+»-ի լրագրողի գործը կարճելու ՀՔԾ որոշումը

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ` վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Քրեական գործը վերադարձվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննություն իրականացնելու համար: Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ԱԺ անվտանգության ծառայության պետի արարքում «հանցակազմ չկա»

Հատուկ քննչական ծառայության կարծիքով Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող Կարեն Հայրապետյանը «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին չի ծեծել, չի խոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը, նրա գույքը դիտավորությամբ կամ անզգուշորեն չի վնասել: Հատուկ ծառայությունների աշխատակցի գործողություններում հանցակազմ չտեսնելով՝ Քննչական ծառայությունը կարճել է քրեական օրենսգրքի չորս հատկանիշներով հարուցված գործը: Քննչական ծառայությունն իր հերթական խայտառակ որոշումն ընդունեց, իրական հանցագործությունը կոծկող որոշում, կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Լրագրողի նկատմամբ բռնությունը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չէ»,- դժգոհում է ՉԻ լրագրողը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՉԻ լրագրող Անի Գևորգյանի բողոքը`փետրվարի 12-ին իր աշխատանքը խոչընդոտելու համար ոստիկանների նկատմամբ քրեական գործը կարճելու ՀՔԾ-ի որոշման վերաբերյալ: Անի Գևորգյանը պահանջում է քրեական գործ հարուցել իր աշխատանքը խոչընդոտած և իր նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանների նկատմամբ: Դատարանն իր մերժումը հիմնավորեց` բողոքի անհիմն լինելու հանգամանքով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Հայաստանի լրատվամիջոցներին ահաբեկում են». իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Վերաքննիչ դատարանի որոշումը` պարտավորեցնել Ilur.am-ին և «Հրապարակ» օրաթերթին աղբյուրը բացահայտել՝ հակաիրավական որոշում է համարում: «Տեղեկատվության աղբյուրը լրատվամիջոցները կարող են գաղտնի պահել, եթե այն չի սպառնում ազգային անվտանգությանը, որը պետք է դատարանն ապացուցի: Իմ համոզմամբ, այդ տեղեկությունը ազգային անվտանգությանը բացարձակապես չի սպառնում:Այս որոշման նպատակն է ինքնագրաքննություն մտցնել լրատվամիջոցների մեջ: Եթե այս գործը գնա մարդու իրավունքների եվրոպական դատարան ու ճիշտ ներկայացվի, լրատվամիջոցներն անպայման կշահեն»,- ասաց պարոն Իշխանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }