Tag Archives | Խտրականությունից զերծ մնալու իրավունք

Գյումրեցիների վերաբերմունքը կրոնական կազմակերպությունների հետևորդների նկատմամբ

Ինչպե՞ս է ընկալվում կրոնական կազմակերպությունների գործունեությունը Գյումրիում: Կա՞ կրոնական խտրականություն, թե ոչ, հասարակության վերաբերմունքը այդ կազմակերպությունների հետևորդների նկատմամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ռոբերտ Ռևազյան. «Ի՞նչ է նշանակում մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ մշակույթ»

«Հայաստանում կան 50-ից ավել տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, սակայն իրենց թիվն, ընդհանուր առմամբ, կազմում է բնակչության 2-3 տոկոսը» դեկտեմբերի 16-ին «Խտրականություն. Առկա հիմնախնդիրները և պայքարի միջոցները Հայաստանում» թեմայով քննարկման ընթացքում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Նա նշեց, որ ազգային փոքրամասնությունների մասին օրենք չկա, և օրենքի բացակայությունն արդեն իսկ խոսում է ինչ-որ վերաբերմունքի մասին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Իմ տրանսվեստիտ, տրանսգենդեր ընկերները վարում են շատ դաժան կյանք»

«Իմ տրանսվեստիտ, տրանսգենդեր ընկերները վարում են շատ դաժան կյանք»

18-ամյա Նարեկի համար հեշտ չէ շրջապատի հետ լեզու գտնելը։ Ասում է՝ պատճառը իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումն է։ «Ես ունեմ շատ ընկերներ` գեյ, տրանսվեստիտ, տրանսսեքսուալ, տրանսգենդեր, ովքեր վարում են շատ դաժան կյանք. Նրանք վախենում են ցերեկով դուրս գալ, երթևեկում են միմիայն տաքսիներով, մենակ չեն կարողանում տնից դուրս գալ, ու նրանց խտրականության ևս ենթարկում են: Մանավանդ այն անձինք, ովքեր ունեն մի քիչ ավելի վառ արտահայտված անհատականություն, մի քիչ ավելի տարբերվող արտաքին, մշտական վտանգի տակ են»,- նշում է նա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Իմ տրանսվեստիտ, տրանսգենդեր ընկերները վարում են շատ դաժան կյանք»

«Ես ունեմ շատ ընկերներ` գեյ, տրանսվեստիտ, տրանսսեքսուալ, տրանսգենդեր, ովքեր վարում են շատ դաժան կյանք. Նրանք վախենում են ցերեկով դուրս գալ, երթևեկում են միմիայն տաքսիներով, մենակ չեն կարողանում տնից դուրս գալ, ու նրանց խտրականության ևս ենթարկում են: Մանավանդ այն անձինք, ովքեր ունեն մի քիչ ավելի վառ արտահայտված անհատականություն, մի քիչ ավելի տարբերվող արտաքին, մշտական վտանգի տակ են»,- նշում է 18-ամյա Նարեկը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Խտրականության արգելքի խթանումը Հայաստանում» ծրագրի իրականացում Աշտարակ քաղաքում

«Խտրականության արգելքի խթանումը Հայաստանում» ծրագրի իրականացում Աշտարակ քաղաքում

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Խտրականության արգելքի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Դասընթացին ընդգրկված էին Աշտարակ քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, քաղաքապետարանի, բիզնեսի ներկայացուցիչներ, դպրոցների ուսուցիչներ, բարձր դասարանի աշակերտներ, ուսանողներ, ինչպես նաև մասնակցում էին մարզի Ապարան քաղաքի և Ավան համայնքների քաղաքացիներ:

«Հայաստանը մեր հայրենիքն է, Հունաստանը՝ պատմական հայրենիքը»

«Հայաստանը մեր հայրենիքն է, Հունաստանը՝ պատմական հայրենիքը»

Հունական համայնքը Հայաստանում ունի մոտ երեք հարյուր տարվա պատմություն. երբ որ Հայաստանում սկսեցին շահագործել պղնձաձուլական հանքերը, այժմյան Թուրքիայի տարածքում՝ պատմական Պոնտոսում բնակվող հույները, ովքեր զբաղվում էին հանքարդյունաբերությամբ, եկել են և այդ ժամանակվանից հաստատվել Հայաստանի տարածքում: «Հայաստան տեղափոխված հույների մեծ մասը եղել են հանքարդյունաբերությամբ զբաղվողներ, բայց կան նաև ջարդերի ժամանակ փախածներ, սակայն վերջիններս հիմնականում Հայաստանի միջով անցել են Վրաստան, քանի որ Հայաստանն էլ այդ ժամանակ ծանր վիճակում էր, մի որոշ մասն էլ Վրաստանից տեղափոխվել է Ռուսաստան»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ուսումնական հաջողություններս մեղմում էին հոգեբանական դժվարությունները»

Եզդիական համայնքի ներկայացուցիչ Մարինա Սիյաբենդը կյանքի քսանհինգ տարիներն անց է կացրել Հայաստանում, հանդես եկել հասարակական-լրագրողական ակտիվ գործունեությամբ, ապա տեղափոխվել Գերմանիա: Ինչպիսին է եղել այդ ճանապարհը, ինչքանով է օգնել կամ խանգարել ազգային պատկանելությունը, և թե ինչպես է գնահատում հայաստանյան ու գերմանական իրավապաշտպանությունը, ներկայացնում ենք ստորև:
Մանկությունը, դպրոցական և ուսանողական տարիներն անց եք կացրել Հայաստանում: Ինչպե՞ս եք գնահատում միջավայրի դերն ու ազդեցությունը հենց այդ ժամանակահատվածում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Տոտեմները որոշել են նրանց փոխարեն

Տոտեմները որոշել են նրանց փոխարեն

Ազգությամբ եզդի 17-ամյա Նարինեն հիշում է, որ դեռ 15 տարեկան էր, երբ ծնողները նրան դպրոցից հանեցին: Ինքը շատ էր ուզում սովորել, փորձել է ընդդիմանալ ծնողների որոշմանը, բայց չի ստացվել: «Դպրոցից դուրս գալու ոչ մի հստակ պատճառ չկար, եզդիների մոտ ընդունված ավանդույթին հետևելով՝ ինձ էլ շատ եզդի երեխաների պես հանեցին դպրոցից»,- ափսոսանքով նշում է Նարինեն: Դպրոցական տարիներին նկարչությամբ էր զբաղվում, կուզեր նկարչուհի դառնալ, բայց սա անիրականալի երազանք է համարում: «Շատ եզդի աղջիկներ կարողանում են կրթություն ստանալ, բայց հետագայում նրանց ընտանիքները թույլ չեն տալիս աշխատել: Սա է պատճառը, որ ծնողներս իմ կրթություն ստանալը չեն խրախուսում»,- մեկնաբանում է Նարինեն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Եթե Միխայիլի նկարը հայտնվի համացանցում, ապա  իրենց հոգևոր առաջնորդը նրա և հարսնացուի միությունը չի օրհնի»

«Եթե Միխայիլի նկարը հայտնվի համացանցում, ապա իրենց հոգևոր առաջնորդը նրա և հարսնացուի միությունը չի օրհնի»

Միխայիլ Գլազովը Լոռու մարզի Լերմոնտովո համայնքից է, գյուղապետի տեղակալը. 25 տարեկան է, ունի ընտրյալ, առաջիկայում պատրաստվում են ամուսնանալ: Ասում է, նախկինում երիտասարդների փոխարեն ծնողներն են ընտրություն կատարել, հիմա ժամանակները փոխվել են. «Այժմ համայնքում պատրաստվում ենք մի քանի հարսանիք նշել: Այդ երիտասարդներն իրենք են ընտրել իրենց հարսնացուներին: Վերջին 30 – 40 տարիներին աղջիկներն ու տղաներն իրենք են հանդիպում, սիրահարվում և ամուսնանում»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }