Tag Archives | Հայկ Կյուրեղյան

Չի բացառվում` Հայկ Կյուրեղյանը հացադուլը հայտարարել է հենց անվտանգությունից ելնելով. Իրավապաշտպան

Հայկ Կյուրեղյանը, որը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման է դատապարտված, հայտարարել է հացադուլ, ջրադուլ` պահանջելով իրեն տանել մենախուց: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը: Նա ասաց, որ երկու օր առաջ են եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հանդիպել Կյուրեղյանի հետ և տեսել, որ այլ` հացադուլավորների խցում էր պահվում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը «ծայրահեղ ծանր է»

Դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը, ըստ հարազատների, ծայրահեղ ծանր է։ «Այսօր արդեն երրորդ օրն է ինքը ջրադուլի մեջ ա: Հուսադրող չէր առողջական վիճակը, կարելի է ասել՝ ծայրահեղ: Ես այդպես եմ գնահատում հյուծվածության աստիճանը և ընդհանրապես իր վիճակը», – «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը «ծայրահեղ ծանր է»

Բանտախուցը փոխելու պահանջով 5 օր հացադուլ հայտարարած Կյուրեղյանը արդեն մի քանի օր է հրաժավել է նաև ջրից։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հ. Կյուրեղյանը հացադուլի և ջրադուլի է դիմել՝ իր անվտանգությունից ելնելով. իրավապաշտպան

Հունվարի 15-ից հացադուլ սկսած քաղաքացիական ակտիվիստ Հայկ Կյուրեղյանը 2 օր է նաև ջրադուլի է անցել: Այսօր նրան այցելել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներ Ռոբերտ Ռևազյանը և Հասմիկ Հարությունյանը: Մեզ հետ զրույցում անդրադառնալով Կյուրեղյանի առողջական վիճակին՝ Ռևազյանն ասաց, որ երբ որ մարդ գտնվում է հացադուլի մեջ և դիմում է նաև ջրադուլի՝ հասկանալի է, որ վիճակը այդքան էլ լավ չպետք է լինի:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատավորն ընդառաջեց միայն մեկ անգամ․ Կյուրեղյանը կրկին չի մասնակցել իր գործով նիստին

Դատավոր Արմեն Բեկթաշյանն արգելել է ծրագրավորող Հայկ Կյուրեղյանի գործով այսօրվա դատական նիստին մասնակցել մեղադրյալի եղբորը՝ Արեգ Կյուրեղյանին, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանին և Կյուրեղյանի մի քանի այլ համախոհներին, ովքեր նախորդ դատական նիստին հեռացվել էին դահլիճից: Դատավորի որոշման մասին Կյուրեղյանի աջակիցներին հայտնել են դատական կարգադրիչները։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Գագիկ Սարուխանյան. Սա կոնկրետ հետապնդում է Հայկ Կյուրեղյանի նկատմամբ

«Իմ կարծիքով՝ Հայկ Կյուրեղյանը իրավունք ուներ պաշտպանվելու, առավել ևս երբ ինքը հրաժարվել էր փաստաբանից»,- հուլիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպան Նելլի Հարությունյանը: Նա նշեց, որ մասնակցել է մեկ դատական նիստի, որի ընթացքում դատարանը դուրս է հրավիրել ներկաներին, այնուհետև թույլ է տվել ներս մտնել միայն լրագրողներին: Եվ երբ ինքը ներկայացել է որպես դիտորդ՝ միայն այդ ժամանակ են իրեն թույլ տվել ներս մտնել, սակայն շուտով դատավորն իրեն դահլիճից դուրս է հանել ժպտալու համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դիտորդի հեռացվելուց հետո Հ. Կյուրեղյանը դիմեց դատարանին, որ դատարանը չխոսի պատժի լեզվով

Հայկ Կյուրեղյանի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառաբանությամբ նիստերի դահլիճից դուրս հրավիրեց դիտորդական խմբի անդամ Նելլի Հարությունյանին, ասելով, թե ծիծաղել է: Իսկ մինչ այդ տեղից խոսելու պատրվակով հեռացվել էր նիստը հետևող ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատավորը կրկին դահլիճից հեռացրեց Հայկ Կյուրեղյանին

Ավելի քան երկու ամիս դատաքննությանը չմասնակցող և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նիստերից հեռացված Հայկ Կյուրեղյանն այսօր ի վերջո դահլիճ բերվեց՝ ցուցմունք տալու։
Սակայն նա այսօր էլ ոտքի չկանգնեց՝ կրկին պնդելով, որ չի հարգում դատարանին։ Դատավորը, սակայն, հանդուրժեց, որ Կյուրեղյանը մեղադրողի և տուժող ճանաչված ոստիկանների հարցերին նստած պատասխանի։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

ՀՀ-ն՝ ի դեմս ՀՔԾ-ի, հրաժարվել է իրականացնել արդյունավետ քննություն. Երվանդ Վարոսյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի դիմած Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ իր վստահորդի նկատմամբ բռնությունների վերաբերյալ գործը կարճելու որոշման դեմ: Փաստաբանը, այսպիսով, բողոքարկում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 29.01.2015թ. կայացված որոշումը, որով մերժվել էր հիշյալ գործը կարճելու որոշման դեմ Ե.Վարոսյանի բողոքը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երվանդ Վարոսյանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին

ՀՔԾ-ում քննված բռնությունների վերաբերյալ գործով տուժող Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ե.Վարոսյանը, բողոքում ինքը պահանջում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը, հարուցված քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }