Tag Archives | Հավաքների ազատության իրավունք

Վերջնական եզրակացությունից հետո Դավիթ Սանասարյանը կորոշի անելիքը. փաստաբան

Սարի թաղի դեպքերից հետո կալանավորված Դավիթ Սանասարյանի փաստաբանը ստացել է իր պաշտպանյալի բուժզննության արդյունքները։ Դավիթի մոտ հայտնաբերվել է միզաքարային հիվանդություն։ Առաջիկայում կկատարվի նաև ուլտրաձայնային հետազոտություն։
«Արդեն վերջնական եզրակացություն ստանալու դեպքում մենք կորոշենք մեր հետագա քայլերը»,-ասում է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։ Հուլիսի 30-ից կալանավորված Դավիթ Սանասարյանը սուր գլխացավեր ունի, որը հետեւանք է հուլիսի 19-ին Ազատության հրապարակից բերման ենթարկելիս նրա նկատմամբ կիրառված բռնության. «Ի թիվս այլ մարմնական վնասվածքների՝ Դավիթը ուղեղի ցնցում էր ստացել»:
Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225 –րդ հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վերջնական եզրակացությունից հետո Դավիթ Սանասարյանը կորոշի անելիքը. փաստաբան

Սարի թաղի դեպքերից հետո կալանավորված Դավիթ Սանասարյանի փաստաբանը ստացել է իր պաշտպանյալի բուժզննության արդյունքները։ Դավիթի մոտ հայտնաբերվել է միզաքարային հիվանդություն։ Առաջիկայում կկատարվի նաև ուլտրաձայնային հետազոտություն։ «Արդեն վերջնական եզրակացություն ստանալու դեպքում մենք կորոշենք մեր հետագա քայլերը»,-ասում է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։ Հուլիսի 30-ից կալանավորված Դավիթ Սանասարյանը սուր գլխացավեր ունի, որը հետևանք է հուլիսի 19-ին Ազատության հրապարակից բերման ենթարկելիս նրա նկատմամբ կիրառված բռնության. «Ի թիվս այլ մարմնական վնասվածքների՝ Դավիթը ուղեղի ցնցում էր ստացել»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Լրագրողական հանրությունը «սպասում է կոնկրետ քայլերի»

Լրագրողների դեմ բռնություններ կիրառած անձանց անհապաղ պատժելու պահանջով այսօր Ազատության հրապարակում բողոքի ցույց անցկացրին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Հանուն խոսքի ազատությանե հավաքի մասնակիցները հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով լրագրողների դեմ իրականացվող հարձակումները: «Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի․ պետք է լինեն կալանավորումներ: Մենք պատրաստ ենք օգտագործել լրագրողական բոլոր, ընդհուպ մինչև ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար՝ եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետևանքներ», – հայտարարեցին ցույցի մասնակիցները: Լրագրողների հավաքից շուրջ մեկ ժամ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ երկու մարդ է ձերբակալվել հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ուժի անհամաչափ կիրառման մեղադրանքները պետք է լիարժեք հետաքննվեն. ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

«Ազատության» հարցմանը, թե ինչպե՞ս կգնահատեն Սարի թաղում հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների գործադրումը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակից պատասխանել են, որ իրավապահ մարմինները «պետք է խուսափեն ուժի կիրառումից կամ, երբ դա հնարավոր չէ, նվազագույնի հասցնել դրա կիրառումը՝ ներառյալ անօրինական, բայց խաղաղ հավաքների դեպքում»։ «Այն դեպքում, երբ ուժի կիրառումն ավելին է, քան պետք է այդ հանգամանքներում, իրավապահները պետք է ենթարկվեն քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության, ինչպես նաև կարգապահական պատժամիջոցի: Համապատասխան իրավապահ մարմնի անձնակազմը ևս պետք է ենթարկվի պատասխանատվության, եթե չի միջամտել այն դեպքերում, երբ նմանատիպ միջամտությունը կարող էր կանխել այլ աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառումը», – ասված է գրասենյակից ստացված պատասխանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մեղադրանք ևս 2 ոստիկանի՝ Բաղրամյանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Էլեկտրիկ Երևան» շարժման լուսաբանման ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար օգոստոսի 9-ին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ևս երկու ծառայողի, հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից։ Համաձայն ՀՔԾ հաղորդագրության՝ 2015թ․ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա. Դ.-ին և Ն. Պ.-ին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Զեկույց. 2016 թ. հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Զեկույց. 2016 թ. հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պատրաստել է զեկույց 2016 թ.-ի հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերից ավելի քան մեկ տարի անց, քրեական հետապնդում է հարուցվել երկու ոստիկանների նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդում է հարուցել ոստիկանության փոխգնդապետի և նրա ծառայակցի նկատմամբ՝ 2015 թվականի հունիսի 23-ին լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առթիվ:
ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ նշված է՝ «2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ի և վերջինիս ծառայակցի՝ Ա. Դ.-ի, նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Ձերբակալված մարդուն մեղադրում են հավաք կազմակերպելու մեջ». փաստաբան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չի հիշում, թե մեկ էլ երբ են Հայաստանում այսպիսի քաղաքական ռեպրեսիաներ եղել.
«Կարող է՝ Սերժի ասածից հետո իսկապես որոշ բաներ մոռացել եմ, բայց մարտի 1-ից հետո, որպես պատգամավոր, ես ցանկացած կալանավորված մեկի մոտ մտել եմ, որևէ խոչընդոտ չի եղել, փաստաբանները մտել են, դիտորդները մտել են, սակայն այսօր փակել են բոլոր դռները»,- ասաց նա՝ հավելելով, որ խմբակցության անդամների ձերբակալության պատճառով իրենց գործունեությունը խաթարվել է:
«Մեր խմբակցության գործունեությունը պարալիզացվել է: «Բարև Երևանը» հինգ անդամ ունի, որից երկուսը կալանավորված է: Իհարկե, ավագանու անդամն անձեռնմխելի չէ, բայց այդ մարդկանց ընտրել են երևանցիները, բանտարկել եք որ ի՞նչ: Համոզված եմ, որ սա քաղաքական հետապնդում է մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«3 հոգի քացով, ձեռքով խփում էին 4 կողմից». Հարություն Աղլամազյանին իրենց տան մոտ դաժան ծեծի են ենթարկել

Մոտ 1 ժամ առաջ իրենց տան մոտ դաժան ծեծի է ենթարկվել երեկ Ազատության հրապարակի հարթակից խոսող, երթն առաջ տանող ակտիվիստ Հարություն Աղլամազյանը: Հարությունի հայրը՝ Կարեն Աղլամազյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ այս պահին «բազմաթիվ ջարդվածքներով» նրան տարել են Էրեբունի հիվանդանոց. «Ինքը Քննչական կոմիտեում է եղել՝ Արաբկիրի բաժանմունքում: Եկել է տուն՝ տան մոտ 3 հոգի հարձակվել են վրան: Մենք ոստիկանություն ենք կանչել, շտապօգնություն կանչել, բերել են հիվանդանոց: Պատկերացրեք, 3 հոգի քացով, ձեռքով խփում էին 4 կողմից: Ես իր հետ էի, մեկին բռնում էի, մյուսն էր հարձակվում»: Մեր հարցին՝ որեւէ պատճառ չե՞ն ասել, թե ինչու են հարվածում, հայրը պատասխանեց. «Սկզբում մոտեցան, ասեցին՝ Հարությունը դո՞ւ ես, մի հատ առանձնանանք: Մեկի անունը Կարեն էր, ասեց՝ առանձնանանք, խոսելու բան կա: Տղաս հարցրեց՝ ի՞նչ խոսելու բան, ասաց՝ աղջկա խնդիր է: Ես ասեցի՝ եկեք գնանք վերեւ, խոսենք:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ազատության հրապարակից բերման ենթարկված 25 քաղաքացիները բաց են թողնվել

Ազատության հրապարակից երեկ երեկոյան մեկնարկած երթից հետո բերման ենթարկված 25 քաղաքացիների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ նրանք արդեն բաց են թողնվել։ Երեկ երթն արդեն ավարտին էր մոտենում, երբ «կարմիրբերետավորներ»-ը վազքով մտան հրապարակ, ուր վերադառնում էին երթի մասնակիցները, և բերման ենթարկեցին ավելի քան 2 տասնյակ քաղաքացիների։
«Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են քաղաքացիները բերման ենթարկվում, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց դիմել Ոստիկանության լրատվական ծառայությանը: Ոստիկանները փորձեց բերման ենթարկել նաև «Հայկական ժամանակ» թերթի լրագրողներից մեկին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }