Tag Archives | հավաքների ազատություն

Հետաձգվեց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական նիստը

Այսօր ժամը 11:00-ից սկսած բողոքի ակցիա էր տեղի ունենում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործերով հերթական դատական նիստը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Շ. Հարությունյանին և նրա համախոհներին: Սակայն դատական նիստը այդպես էլ չկայացավ, քանի որ գործով մեղադրյալներից՝ Ալեք Պողոսյանը միջնորդեց դատարանին, որպեսզի իրեն ապահովեն պաշտպանով:
Շ. Հարությունյանի և իր համախոհների գործով հերթական դատական նիստը կկայան 2014թ. հոկտեմբերի 3-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Պուտինի այցի օրը նախագահականի դիմացից հեռացված ընտանիքի դիմումը մերժվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է Էջմիածնի բնակիչ Հեղինե Մակարյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի համատեղ դիմումը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Բավարարվեց ոստիկանության հայցը. «Դատարանները չեն տալիս ամբողջական գնահատական իրավունքի խախտմանը»

Բավարարվեց ոստիկանության հայցը. «Դատարանները չեն տալիս ամբողջական գնահատական իրավունքի խախտմանը»

Այսօր ՀՀ վարչական դատարանը` Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, հրապարակեց քաղաքացիական ակտիվիստ Վահե Գևորգյանի գործով վճիռը: Դատարանը բավարարեց ՀՀ ոստիկանության հայցը` Վահե Գևորգյանին ենթարկելով վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի, և մերժեց Վահե Գևորգյանի հակընդդեմ հայցը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ոստիկանական մեքենայի մեջ ուշագնաց եղած երիտասարդին ոստիկանները ծաղրել են. «Կարո՞ղ ա մեռել ա»

Երեկ Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստ Դվին Իսանյանսի պատմելով, ոստիկանները հենց այգում սադրել են` հայհոյելով ու վիրավորելով՝ ակտիվիստներին ներքաշել վիճաբանության մեջ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Իրականում ինչո՞ւ էին ակտիվիստ Սուրեն Սահակյանին բերման ենթարկել ոստիկանները

Տիգրան Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արձանագրության մեջ բերման ենթարկելու ժամը նշված չէ: Այստեղ նա միտում է տեսնում. «Ժամը բաց թողնելը պատահականություն չէ: Ոստիկանները, նրան տանելով ոստիկանություն, նրան ձերբակալած պահել են, որի նպատակը եղել էր ոչ թե վարչական իրավախախտում կազմելը, այլ մեկուսացնել քաղաքացուն, կոտրել կամքը և խախտել ազատ հավաքի իրավունքը»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ավետիք Իշխանյան. «Իշխանությունը վախեցավ, որ Շանթի կատարածն օրինակ կդառնա շատ երիտասարդների համար»

«Մենք Շանթ Հարությունյանին ճանաչում ենք որպես քաղբանտարկյալ: Արգելանքն ինձ համար անհասկանալի է: Դա լրացուցիչ պատիժ է Շանթի նկատմամբ: Դա արվում է այն դեպքում, երբ գործ են ունենում վտանգավոր հանցագործի հետ: Իսկ Շանթն ամեն ինչ բաց ու անկեղծ է անում: Սա ցույց է տալիս ՀՀ իշխանությունների անիմաստ դաժանությունը»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ակտիվիստը պնդում է, որ ոստիկանները հայհոյել ու հարվածել են իրեն

Գևորգ Սաֆարյանի պատմելով, երեկ ոստիկանական պատով պաշտպանված Տարոն Մարգարյանին իրենք ուզում էին հիշեցնել քաղաքում տեղի ունեցող ապօրինությունների մասին և ամոթանք տալ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Նոր տեսախցիկ լռելու դիմաց․ ոստիկանները Լալա Ասլիկյանին գործարք են առաջարկել

Իրավապաշտպան Լալա Ասլիկյանին ոստիկանությունում առաջարկել են գործարքի գնալ՝ խոստանալով, թե նրա նկատմամբ «բարի կամք» կդրսևորեն ու նոր տեսախցիկ կգնեն իրենից խլածի փոխարեն, եթե Ասլիկյանը դադարի բողոքել ու հայտարարի, թե իրեն վերադարձրել են նախկին տեսախցիկը։ Վերջինս մերժել է ոստիկանների առաջարկը՝ հայտնելով, թե գործարքների չի գնում։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Բռնություն է կիրառվել Խուդոյանների ընտանիքի նկատմամբ

Սեփականության իրավունքի վերականգնման պահանջով Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց նստացույց անցկացնող Խուդոյանների ընտանիքի անդամներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցից ժամեր առաջ իրավապահները բռնի ուժով նստեցրել են մեքենաներն ու հեռացրել նստավայրից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայտարարություն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության ձեռնարկած հակաօրինական գործողությունների վերաբերյալ

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում իրենց իրավունքներն ու ազատություններն իրացնող անձանց հանդեպ ՀՀ ոստիկանության ձեռնարկած հակաօրինական գործողությունները: Պահանջում ենք վերջ տալ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնություններին ու քաղաքական հետապնդումներին և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ կատարած ոստիկաններին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }