Tag Archives | մարդու իրավունքների կրթություն

Անցկացվեց մեկօրյա դասընթաց հանդուրժողականության թեմայով

2014թ. հունիսի 14-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Իմ համոզմունքը… իմ ընտրությունը…, քո հարգանքը» ծրագրի շրջանակներում անցկացրեց դասընթաց «Մարդու իրավունքներ և հանդուրժողականություն» թեմայով «Քաղաքացիական ֆորում» հասարակական կազմակերպության աջակցությամբ, որին մասնակցում էին ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ: Դասընթացի նպատակն էր ուսանողներին իրազեկել մարդու հիմնարար իրավունքների մասին և նրանց միջոցով նպաստել հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ինչ են մարդու իրավունքները պատանիների ընկալմամբ

Սույն թվականի հունվարի վերջին 2 օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, աշխատակիցներ Սիրվարդ Մամիկոնյանը և Ռոբերտ Ռևազյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի 14-19 տարեկան 22 պատանիների համար իրականացրեցին մարդու իրավունքների վերաբերյալ դասընթաց:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դասընթացի նպատակն էր հզորացնել ՔԿՀ-ներում մոնիթորինգ իրականացնողների կարողությունները

2013թ.-ի հոկտեմբերի 17-18-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների պաշտպանության ու մշտադիտարկման հզորացումը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման և խոշտանգումների վերացման վարչության ներկայացուցիչները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Աշխատաժողով քրեակատարողական հիմնարկների լուսաբանման վերաբերյալ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Մարդու իրավունքների պաշտպանության և մոնիթորինգի հզորացումը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում լրագրողների համար սեպտեմբերի 28-29-ին իրականացրեց երկօրյա աշխատաժողով «Քրեակատարողական համակարգի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով: Աշխատաժողովին ներկա էին հիմնականում իրավական ոլորտը լուսաբանող լրագրողներ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքների և մոնիթորինգի դասընթաց մանկատների նախկին սաների համար

ՄԻՊ աշխատակազմը «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի հետ համատեղ սեպտեմբերի 9-10-ը «Աղվերան» հյուրանոցում կազմակերպել էր դասընթաց Երիտասարդական խորհրդի` մանկատների 10 շրջանավարտ-անդամների համար: Դասընթացին որպես փորձագետներ ներգրավված էին նաև մանկատներում, հատուկ և խնամքի հաստատություններում դիտորդություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Սիրվարդ Մամիկոնյանը (Հայաստանի Հելսինկյան կոմիտե) և Աննա Հարությունյանը (Փրկեք երեխաներին):

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքները Արմավիրի մարզի դպրոցներում

Հունվարի 16-ին և 17-ին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի միջնակարգ դպրոցում «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ն անցկացրեց մարդու իրավունքների թեմայով երկօրյա դասընթաց, որին մասնակցեցին 8-ից 10-րդ դասարանների 9 աշակերտներ:

Դասընթացը վարում էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի աշխատակից Հասմիկ Հովհաննիսյանը, ով ներկայացրեց Մարդու իրավունքների հայեցակարգն ու սկզբունքները, քննարկվեցին, թե ինչ արժեքներ են ընկած մարդու իրավունքների հասկացության հիմքում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդու իրավունքների կրթություն» թեմայով երրորդ դասընթաց-II

«Համայնքների ձայնը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) և Վորլդ Վիժն Հայաստան (ՎՎՀ) հասարակական կազմակերպությունները համատեղ նոյեմբերի 22-25-ը Ջերմուկի «Օլիմպիա» հանգստյան տանը կազմակերպել էին  «Մարդու իրավունքների կրթություն» թեմայով 3-րդ դասընթացը, որին մասնակցում էին Հայաստանի 3 մարզերի (Շիրակ, Սյունիք, Տավուշ) մոնիթորինգային խմբերը`  20 երիտասարդ: Դասընթացի նպատակնէր  մոնիթորինգային խմբերի կողմից ներկայացնել մարդու իրավունքների՝ նախօրոք ընտրված թեմաներով իրականացված մոնիթորինգների […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մարդու իրավունքների կրթություն» թեմայով երրորդ դասընթաց-I

Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) և Վորլդ Վիժն Հայաստան (ՎՎՀ) հասարակական կազմակերպությունները  համատեղ «Համայնքների ձայնը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում  նոյեմբերի 1-4-ը  Ջերմուկի «Օլիմպիա» հանգստյան տանը կազմակերպել էին  «Մարդու իրավունքների կրթություն» թեմայով 3-րդ դասընթացը : Դասընթացին մասնակցում էին Հայաստանի 3 մարզերի (Լոռի,Արագածոտն,Գեղարքունիք) մոնիթորինգային խմբերը`  25 երիտասարդներ: Դասընթացի նպատակն էր  մոնիթորինգային խմբերի կողմից ներկայացնել  իրականացված /նախօրոք ընտրված […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Համայնքների ձայնը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության. մոնիթորինգ-2

«Համայնքների ձայնը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում մայիսի 16-ից 21-ը կայացավ «Մարդու իրավունքների կրթության» երկրորդ փուլի երկրորդ դասընթացը, որի հիմնական թեման էր «Մարդու իրավունքների մոնիթորինգը»: Դասընթացին մասնակցում էին Թալինի, Կապանի, Ստեփանավանի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջանների Վորլդ Վիժն կազմակերպության տարածքային զարգաման ծրագրի և համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչները: Դասընթացն իրականացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Վորլդ Վիժն-Հայաստան և Քաղաքացիական […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Համայնքների ձայնը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության. մոնիթորինգ-1

Ապրիլի 27-ից 30-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացրեց «Մարդու իրավունքների կրթության» երկրորդ փուլի առաջին դասընթացը Վորլդ Վիժն կազմակերպության տարածքային զարգաման ծրագրի և համայնքահեն կազմակերպությունների Գավառի, Ալավերդու, Գյումրիի, Սիսիանի տարածաշրջանների ընտրված մասնակիցների համար: Դասընթացն իրականացվում է «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների կրթության» ծրագրի շրջանակում Վորլդ Վիժն-Հայաստան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպությունների հետ համատեղ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }