Tag Archives | մարդու իրավունքներ

Մարդու իրավունքները Հայաստանում-2016

Եթե դիտարկենք միջազգային կազմակերպությունների զեկույցները տարբեր տարիներին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, ապա, որպես կանոն, զեկույցները սկսվում են հետևյալ արտահայտությամբ՝ մարդու իրավունքների բնագավառում էական առաջընթաց չի գրանցվել։

Հայաստանն արդեն 25 տարվա անկախ պետություն է, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի անդամ, որոնց անդամակցությամբ ստանձնել է պարտավորություններ մարդու իրավունքների բնագավառում։ Ավելին, ՀՀ Սահմանադրության 2-րդ, 3-րդ գլուխներով հռչակվում են մարդու ազատություններն ու իրավունքները, որոնք հիմնականում համահունչ են մարդու իրավունքների միջազգային հիմնարար փաստաթղթերին։ Արդ, ո՞րն է պատճառը, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց չի արձանագրվում, և Հայաստանը դեռևս գտնվում է Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի տակ։ Կարծում ենք՝ պատճառը պետք է փնտրել Հայաստանի քաղաքական համակարգում. այն է՝ ապահովու՞մ է արդյոք ՀՀ Սահմանադրությունն իշխանության թևերի տարանջատում։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքները՝ անկախության 25 տարիներին

2009-ին՝ Բելգիա տեղափոխվելուց հետո, ընդդիմադիր ակտիվիստ Գրիշա Վիրաբյանի կյանքը բաժանվել է երկու մասի․ ասում է՝ իշխանությունների դեմ պայքարը Հայաստանից տեղափոխվել է Եվրոպա:

«Երբ դիմեցի Եվրոպական դատարան, ոչ ոք չէր հավատում, որ մինչև վերջ կգնամ, ամեն ինչ առաջարկեցին, որ հրաժարվեմ, չհրաժարվեցի, ու հիմա էլ հետ չեմ կանգնի հրաժարվելու համար», – պատմում է ակտիվիստը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012թ. հոկտեմբերին կայացրած վճռի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պետք է 31 հազար եվրո վճարեր ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանին՝ նրան պատճառված բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար:

Հեռավոր Բելգիայից շարունակելով իր քաղաքական պայքարի պատմությունը՝ Վիրաբյանը վերհիշում է՝ զենք պահելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին էր հրավիրվել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մարդու իրավունքների մասին իրազեկում` արվեստի միջոցով

Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը հյուրընկալել էր Շիրակի և Սյունիքի մարզերի տարբեր դպրոցների աշակերտների, որոնց թվում էին Մարդու իրավունքների թեմայով պաստառների մրցույթի մասնակիցները: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը, միանալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) պաստառների միջազգային մրցույթ նախաձեռնությանը` «ՄԱԿ-ի բարեկամներ» ցանցի անդամ հանդիսացող իր գործընկեր կազմակերպությունների հետ, որոնց թվում է նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, հայտարարեցին մրցույթ տեղական մասշտաբով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դիտորդ #1 (69). Մարդու իրավունքները Հայաստանում 2014 թվականին

Դիտորդ #1 (69). Մարդու իրավունքները Հայաստանում 2014 թվականին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրատարակել  է «Մարդու իրավունքները Հայաստանում 2014 թվականին» տարեկան ցեկույցը:   Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դիտորդ #1 (69). Մարդու իրավունքները Հայաստանում 2014 թվականին

Դիտորդ #1 (69). Մարդու իրավունքները Հայաստանում 2014 թվականին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրատարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2014 թվականին» տարեկան ցեկույցը: Զեկույցն անդրադառնում է 2014 թվականի ընթացքում Հայաստանում խոսքի ազատությանը, խաղաղ հավաքների և միավորումների ազատությանը, խոշտանգումներին, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին, քաղաքական հետապնդումներին, երեխաների իրավունքներին, խղճի և կրոնի ազատությանը, աշխատանքային իրավունքին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վկաները հայտնել են, նախաքննության ընթացքում իրենց ապօրինի պահել են ոստիկանության բաժնում, հարցաքննել գիշերային ժամերին, տվել են սպառնալիքներ, ՀՔԾ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Սա կամ իշխանության ցանկությունն է՝ բարեփոխումներ անելու, կամ քողարկված խորամանկություն է՝ իշխանությունը երկարաձգելու

Սա կամ իշխանության ցանկությունն է՝ բարեփոխումներ անելու, կամ քողարկված խորամանկություն է՝ իշխանությունը երկարաձգելու

Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ – Պարո՛ն Իշխանյան, տարիներ շարունակ Դուք առաջարկում էիք անցում կատարել կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի: Այսօր սեղանին դրված է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը նախատեսում է անցում խորհրդարանական կառավարման համակարգի: Արդարացա՞ն Ձեր սպասելիքները: -Նախ` թե ինչու եմ կողմ խորհրդարանական կառավարման համակարգին: Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից մի […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եվրոպական արժեքների և ազգային հոգեկերտվածքի խաչմերուկում

Գորիսի մամուլի ակումբի աշխատակից Անահիտ Բաղդասարյանի պատրաստած տեսանյութում քննարկվում են եվրոպական արժեքները և ազգային հոգեկերտվածքը: Իր կարծիքն է արտահայտում նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 16 դեպք է արձանագրվել».Արթուր Սաքունց

«Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում» զեկույցում ամփոփ ներկայացվում է իրավաբանական աջակցության սահմանափակման, դատական համակարգի կողմնակալության, ինչպես նաև` լրագրողների, բնապահպանների, իրավաբանների նկատմամբ ոտնձգությունների մասին: «Իրավապաշտպանների Հարավկովկասյան ցանցը գործում է մի քանի տարի. դրանում ընդգրկված են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի 10-ական իրավապաշտպանական կազմակերպություններ: Այն հանդիսանում է այս երկրներում իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ Իրավապաշտպանների Հարավկովկասյան ցանցի համատեղ զեկույցի մի մասը»,- այս […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«ՀՀ վարչապետին և նախարարներին պետք է կրթել». Ստեփան Դանիելյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության խնդրին, նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր հարցը նախագահի լիազորությունների և իշխանության սահմանափակումն է, «անհրաժեշտ է ապահովել դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից»: Նա այս տեսակետը հայտնեց և մեկնաբանեց այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }