Tag Archives | ՄԻՊ

ՄԻՊ. Անընդունելի են ռազմական գործողությունները կրթական հաստատությունների նկատմամբ

Հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվում են հիմքեր հայկական խաղաղ բնակավայրերի և, հատկապես, երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակումների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական հաղորդակցության համար: Նման հայտարարություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը: Դրանք անդառնալի հետևանքներ առաջացնող հանցավոր ոտնձգություններ են մարդու բոլոր իրավունքների նկատմամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատապարտելի է իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները

Ցավով տեղեկացանք, որ մայիսի հինգին Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո Գավառ քաղաքում  նրան աջակցելու համար այնտեղ գտնվող իրավապաշտպանների հասցեին որոշ քաղաքացիների կողմից բռնության ենթարկվելու սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչեցվել, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպությունների գործունեությունը որակվել է որպես «հայ ընտանիքները քանդող», իսկ կազմակերպությունների ներկայացուցիչներին ատելության կոչերով հորդորել […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հրապարակվել է ՄԻՊ 2013թ.-ի ամբողջական զեկույցը

Հրապարակվել է ՄԻՊ 2013թ.-ի ամբողջական զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հրապարակել է 2013 թ.-ի զեկույցն ամբողջությամբ։ «Զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ: Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների արձագանքը կիրթ է և հնարավորություն է ստեղծում ծավալել օգտակար հրապարակային բանավեճ: Հետևաբար, առկա և սպասվող […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Օմբուդսմենը պարզաբանում է կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերը

Օմբուդսմենը պարզաբանում է կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերը

Գործատուն պարտավո՞ր է կատարել պարտադիր կուտակային վճարները, թե ոչ: Արդյո՞ք պետք է հաշվի առնի իր աշխատողի ցանկությունը: Արդո՞ք Պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի պահանջել պարտադիր կուտակայինի վճարները իր էլեկտրոնային հաշվարկման համակարգում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Օմբուդսմենի զեկույցում նշվել են «դատական կաշառքի սակագները»

«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին»,-ասված է ՄԻՊ արտահերթ զեկույցում, որը երեկ ներկայացվել է հանրությանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Այսօրվա օրենքի նախագծով իրականում ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը

Այսօրվա օրենքի նախագծով իրականում ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացնում և զգուշացնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ըստ էության ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Մարդու իրավունքների պաշտպանը՝ Հայաստանում միասեռ ամուսնությունների մասին

Մարդու իրավունքների պաշտպանը՝ Հայաստանում միասեռ ամուսնությունների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ Հայաստանում որևէ մեկը չի քննարկել և չի առաջարկել քննարկել միասեռ ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրման թույլատրումը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դժգոհելով դատաիրավական համակարգի ապօրինություններից՝ մարդիկ մեղադրում են բոլորին, երբեմն` նաև Օմբուդսմենին

Դժգոհելով դատաիրավական համակարգի ապօրինություններից՝ մարդիկ մեղադրում են բոլորին, երբեմն` նաև Օմբուդսմենին

Դեռևս շատ են մարդիկ, ովքեր անտեղյակ են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և լիազորությունների շրջանակից: Առանձին անհատներ դժգոհում և ապատեղեկատվություն են տարածում մեր կառույցի գործունեության վերաբերյալ, երբ իրենց ցանկությունները մեր կողմից չեն կատարվում, նույնիսկ, երբ այդ ցանկությունները անօրինական են կամ անարդար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Օմբուդսմենի դիմումով հակասահմանադրական ճանաչվեցին փաստաբանների գործունեությանը խոչընդոտող կարգավորումները

Օմբուդսմենի դիմումով հակասահմանադրական ճանաչվեցին փաստաբանների գործունեությանը խոչընդոտող կարգավորումները

Օմբուդսմենի գործողությունների արդյունքում փաստաբաններն այլևս ստիպված չեն լինի ստանալ քննիչի թույլտվությունը իրենց միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին մասնակցելու համար, ինչպես նաև կվերացվի դատավարական գործողություններին փաստաբանների մասնակցելու ոչ իավաչափ ժամանակային սահմանափակումը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Օմբուդսմեն. Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, դրսևորել է անհամբերություն և անհանդուրժողականություն

Օմբուդսմեն. Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, դրսևորել է անհամբերություն և անհանդուրժողականություն

Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, կարող ենք եզրակացնել, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ՝ դրսևորելով անհամբերություն և անհանդուրժողականություն: Բացի այդ, ուսումնասիրելով այդ հավաքի առանձին միջադեպեր, գտնում ենք, որ Ոստիկանությունը խախտել է նաև առանձին մարդկանց իրավունքներն ու ազատությունները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }