Tag Archives | Մհեր Ենոքյան

Ներկայացվեց Մհեր Ենոքյանի մասին ֆիլմը

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործի մասին հասարակական միֆերին պատասխան է տրվում Հելսինկյան կոմիտեի «Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով» տեսաֆիլմում։ Մհեր Ենոքյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը մանրամասնում է. «Մասնավորապես այն հանգամանքը, որ տուժողի դին մասնատված է եղել։ Քրեական գործի ուսումնասիրությունից, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունից, կից ներկայացված լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ դին մասնատված չի եղել»։

Փաստաբանը մեկ այլ միֆ է բերում, որի մասին ֆիլմում խոսվում է։ Չնայած որ դատական ակտով հաստատված է եղել՝ հայտնաբերված արյունը պատկանում է տուժողին, բայց փորձաքննության եզրակացությամբ գրված է, որ արյան քանակը այնքան քիչ է, որ հնարավոր չէ պարզել՝ ում է պատկանում։

«Ուղղակիորեն հակասություն, որ դատական ակտում նշվել է, բայց արտացոլված չէր հիմքը»,- մեկնաբանում է փաստաբանը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով». ներկայացվեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործի վերաբերյալ տեսաֆիլմը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին ներկայացվեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործի վերաբերյալ տեսաֆիլմը՝ հիմնված  քրեական գործի փաստերի վրա և ցույց տալով, թե ինչի վրա է հիմնվել դատարանը դատավճիռ կայացնելիս ու ինչ խախտումներ է թույլ տվել հենց դատավճռում:

Հայաստանի Հելսինյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը միջոցառման ընթացքում խոսելով Մհեր Ենոքյանի և ընդհանրապես ցմահ ազատազրկվածների խնդրի մասին, հետևյալ տեսակետը հայտնեց. «Ցմահ դատապարտվածների հարցը Հայաստանում տաբու է, երբ  նայում ես ցմահների գործերը, տեսնում ես,որ այնքան հարցականներ կան, բայց համառորեն այդ  հարցին չեն ուզում անդրադառնալ»:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ Հայաստանի դատաիրավական համակարգը չի ընդունում որևէ դատական սխալ, այն դեպքում, երբ զարգացած երկրներում կան բազմաթիվ նախադեպեր:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով

Արամ Հարությունյանի և Մհեր Ենոքյանի վերաբերյալ 21 տարվա վաղեմության քրեական գործի մասին, թվում է` գրվել ու ասվել է ամեն ինչ. թեր ու դեմ կարծիքներ, գնահատականներ: Սակայն այս տեսաֆիլմի միջոցով փորձել ենք
փաստերով ցույց տալ, թե ինչի վրա է հիմնվել դատարանը դատավճիռ կայացնելիս և ինչ խախտումներ է թույլ տվել հենց դատավճռում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանը հարցնում է. «Ասում են՝ ինչ կապ ունի` դիակը մասնատվե՞լ է, թե ոչ»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 5-ին շարունակվեց «Մհեր Ենոքյանն ընդդեմ Նարեկ Մալյանի և Իզաբելլա Աբգարյանի» գործով քննությունը: Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն իրեն զրպարտելու համար 2 միլիոն դրամ է պահանջում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանից:

Ենոքյանը պնդում է, որ 11.11 2015-ին Նարեկ Մալյանն իրեն զրպարտել է facebook-յան գրառմամբ. «Վալերի Պերմյակով, Սողոմոն Քոչարյան, Մհեր Ենոքյան` տարբերություն չկա: Մենք ունիկալ ազգ ենք. մարդկանց թվում է, որ իրենք կարող են ներել ուրիշին ոչ իրենց հարազատներին մորթած, քառատած մարդասպան ոճրագործներին: Այսօր ավելի հուզիչ են ոճրագործի բանաստեղծությունները, քան 17 տարեկան կտրտված զոհի դիակը»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դատարանները Սերժ Սարգսյանի հրահանգին են սպասում. Մհեր Ենոքյան

Դատարանները Սերժ Սարգսյանի հրահանգին են սպասում. Մհեր Ենոքյան

Ավելի քան 19 տարի անազատության մեջ գտնվող ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գործը չի վերաբացվի։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 8-ին հրավիրված արտագնա նիստին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Ենոքյանի գործը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատարանները Սերժ Սարգսյանի հրահանգին են սպասում. Մհեր Ենոքյան

Ավելի քան 19 տարի անազատության մեջ գտնվող ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գործը չի վերաբացվի։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 8-ին հրավիրված արտագնա նիստին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Ենոքյանի գործը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մհեր Ենոքյան. «Դե՛, սպասե՛նք Սերժ Սարգսյանի որոշմանը»

20-րդ տարին անազատության մեջ գտնվող, «Հետքի» բանտային թղթակից Մհեր Ենոքյանի գործի վերաբացում տեղի չի ունենա: Այսօր Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանն օրինական ուժի մեջ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը արտագնա դատական նիստ էր հրավիրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ապահովելով Մհեր Ենոքյանի ներկայությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մհեր Ենոքյան. «Ցույց տվեք մի ուղղակի ապացույց որ ես մարդ եմ սպանել, և ես կլռեմ»

«Հետքի» բանտային թղթակից, 19 տարի բանտում գտնվող ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գործը չի վերաբացվի. Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց ցմահ բանտարկյալի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազության: Այսինքն` 19 տարվա քրեական գործի վերաբացում տեղի չի ունենա, չնայած նրան, որ Ենոքյանը գրեթե երկու տասնամյակ պնդում է, որ չի կատարել սպանություն, որ տեղի է ունեցել դատական սխալ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մհեր Ենոքյանը բողոքարկում է դատախազության մերժումը. «Գալու եմ ձեզ մոտ»

«Հետքի» բանտային թղթակից, 19 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին հանդիպեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի երկրորդ հարկում` դահլիճում, որտեղ սովորաբար տեղի են ունենում արտագնա դատական նիստերը: Լրագրողներին թույլատրվեց տեխնիկայով բարձրանալ դահլիճ, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ թույլատրեց տեսանկարահանել ու լուսանկարել ողջ նիստի ընթացքը: Դահլիճ մտնող յուրաքանչյուր քաղաքացու Մհերը ժպիտով ողջունեց, այնուհետև նախապատրաստվեց բողոք-ելույթի համար հատկացված իր ժամանակին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ըստ միջազգային փորձագետի՝ Մհեր Ենոքյանը չի եղել սպանության վայրում

Ըստ իրավաբան Լևոն Բաղդասարյանի, «Նոր երւան եկած հանգամանքով վարույթ հարուցելը դեռ չի նշանակում, որ տվյալ անձին սխալ են դատել, այլ նշանակում է վարույթ հարուցել ճշտելու համար այն փաստերի իրողությունը, որոնք քննության ժամանակ ի հայտ են եկել, կամ էլ նորագույն գիտությամբ բացահայտվել է, որ տվյալ անձը չէր կարող այդ հանցագործությունը կատարել»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }