Tag Archives | նախագահական ընտրություններ

Հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական Հաստատությունների և Մարդու Իրավունքների Գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է 2013թ. Նախագահի ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցի հայերեն տարբերակը: Զեկույցում անդրադարձ է կատարված ընտրությունների նախընտրական շրջանին, քվեարկության օրվան և հետընտրական զարգացումներին: Առանձին դիտարկվել են ընտրական գործընթացների կազմակերպումը, տարածքային, ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների գործունեությունը: Թեպետ զեկույցում նշված է,  որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Նախագահի ընտրություններ. Խախտման փաստի քրգործով հաստատվել է մեղադրական եզրակացությունը

Նախագահի ընտրություններ. Խախտման փաստի քրգործով հաստատվել է մեղադրական եզրակացությունը

Դիտորդի նկատմամբ բռնություն գործադրելով նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Ս.Մուրադյանն այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դիտորդ-տեղեկագիր N 3(65)

Դիտորդ-տեղեկագիր N 3(65)

ՀՀ Նախագահական ընտրություններ 2013 թ. (ապրիլ) Պատրաստ է դիտորդ-տեղեկագրի հերթական համարը, որտեղ նարկայացված է 2013 թ.-ի ՀՀ Նախագահական ընտությունների իրավիճակային վերլուծությունը:  

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դիտորդ-տեղեկագիր N 3(65)

ՀՀ Նախագահական ընտրություններ 2013 թ. (ապրիլ) Դիտորդ-տեղեկագրում վերլուծվել են ՀՀ Նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը: Ներկայացված են վերլուծություններ հետևյալ թեմաներով` «ԱԺ ընտրություններից հետո և նախագահական ընտրություններից առաջ»,  «Նախագահի թեկնածուների գրանցումը և նախընտրական քարոզչությունը», «Ընտրությունների օրը», «Հետընտրական զարգացումներ»:  

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
500.000 դրամ տուգանք` այլ անձի փոխարեն քվեարկելու համար

500.000 դրամ տուգանք` այլ անձի փոխարեն քվեարկելու համար

Նարեկ Մարտիրոսյանը այլ անձի փոխարեն քվեարկելու համար, ըստ դատավճռի, պետք է վճարի 500.000 ՀՀ դրամ: Իսկ հանձնաժողովի անդամը, ըստ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության, գտնվել է մոլորության մեջ: Այդ և 6/16 ընտրատեղամասում արձանագրված այլ ընտրախախտումների վերաբերյալ հանձնաժողովի ոչ մի անդամ պատասխանատվություն չի կրել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քարոզարշավ «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» կարգախոսով

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» վերնագրով, որի նպատակն է ՀՀ ազգային ժողովից պահանջել փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովելու ընտրություններին մասնակցողների ստորագրած ցուցակների հրապարակումը: Դա հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին հավաստիանալու, որ ընտրական գործընթացներում չեն օգտագործվում բացակա անձանց ձայները և կբարձրացնի մարդկանց վստահությունը ընտրության ինստիտուտի նկատմամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հանձնաժողովի անդամը «գտնվել է մոլորության մեջ»

Նախագահական ընտրությունների ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդն արձանագրել էր այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու փորձ, որի վերաբերյալ ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիմել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` խնդրելով տեղեկացնել, թե 6/16 ընտրատեղամասի հանձնաժողովի որևէ անդամ ենթարկվե՞լ է, արդյոք, պատասխանատվության ակնհայտ սխալ գրանցում կատարելու համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Քաղաքացիական ֆորում` Ազատության հրապարակում

Բաց քաղաքացիական ֆորում Ազատության հրապարակում։ «Ա1+»-ի եթերում։ Ելույթ են ունենում Կարապետ Ռուբինյանը և Ավետիք Իշխանյանը (17:44 րոպեից)։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ահազանգ. Սևանի միջադեպին քաղաքապետին «նեղած» աղջկան կանչել են ոստիկանություն

Սևանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ հայտնի միջադեպի ժամանակ մի սևանցի աղջիկ, լսելով, որ քաղաքապետն ասում է, թե Սևանն ընտրել է Սերժ Սարգսյանին, ուղիղ նրա երեսին ասաց. «Ոչ, սուտ է, մի կեղծարար էլ դուք եք»:

Քաղաքապետը հենց զրույցի ժամանակ ճշտեց՝ ո՞վ եք դուք, սևանցի՞ եք: Աղջիկն էլ պատասխանեց. «Պետք չի` դուք իմանաք ով եմ ես, բայց ես գիտեմ, որ դուք կեղծել եք ընտրությունները: Ես դիտորդ եմ եղել, ես տեսել եմ ոնց եք կեղծել»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սահմանադրական դատարանը մերժեց. անվավեր ճանաչեց միայն մեկ ընտրատեղամասի արդյունքները

Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները`ԿԸՀ-ի փետրվարի 25-ին կայացրած 61-Ա և 62-Ա որոշումները վիճարկելու մասին, որով ցանկանում էին անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները:

Դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի փետրվարի 25-ին կայացրած 62-Ա որոշումը, ըստ որի` նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Անվավեր ճանաչվեց միայն մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }