Tag Archives | Շանթ Հարությունյան

Շանթ Հարությունյանի և ընկերների գործը Վճռաբեկը վարույթ չի ընդունել

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից, Վճռաբեկ դատարանը ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Սևակ Մնացականյանի, Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ալեք Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ ներկայացված ամբաստանյալների պաշտպանների բողոքը մերժել է։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Շանթ Հարությունյանի գործն արդեն Վերաքննիչ դատարանում է

«Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների գործն արդեն Վերաքննիչ դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Վերաքննիչ դատարանում ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած բողոքները քննելու են դատավորներ Արմեն Դանիելյանն ու Սևակ Համբարձումյանը՝ դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Սա դաժան հաշվեհարդար է, սրանով, կարծես, ուզում են սաստել հասարակությանը, որ տեսեք՝ ձեզ հետ ինչ կկատարվի»». Ա. Իշխանյանը՝ Շ.Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին

«Ուզում եմ հիշեցնել, որ երբ նա սկսեց իր նստացույց-հեղափոխությունը, ես գնացի մոտ մեկ ժամ իր հետ խոսեցի, շատ հետաքրքիր մտքեր նա ասաց, որ «ցանկացած երկիր, պետություն, երբ սկսում է ճահճանալ, կա՛մ վերևինները պետք է գիտակցեն, որ ճահճանալով՝ երկիրը կարող է փլուզվել, և բարեփոխումներ անեն, եթե բարեփոխումներ չեն անում, ներքևից կարող է հեղափոխություն լինի: Ես հիմա, իմ արարքով ուզում եմ իշխանություններին ստիպեմ՝ բարեփոխումներ անեն, որովհետև ինձնից հետո շատ վատ հեղափոխություն կլինի»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Դատարանը հրապարակեց Շանթ Հարությունյանի և ընկերների դատավճիռները

Դատարանը հրապարակեց Շանթ Հարությունյանի և ընկերների դատավճիռները

17.10.2014թ. Կենտրոն և Նորք Մարաշ Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկոյան ժամը 7:30 դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Շանթ Հարությունյանի, Ավետիս Ավետիսյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Տիգրան Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի, Սևակ Մնացականյանի, Շահեն Հարությունյանի, Հայկ Հարությունյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ դատավճիռները:

Շանթ Հարությունյանը և Ալբերտ Մարգարյանը դատապարտվեցին 6 տարի ազատազրկման, Վահե Մկրտչյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդան Վարդանայնը դատապարտվեցին 5 տարի ազատազրկման:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով հերթական դատական նիստը կայացավ

17.10.2014թ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով հերթական դատական նիստը: Դատական նիստի ընթացքում քաղբանտարկյալները հանդես եկան հայտարարություններով և ռեպլիկներով: Դատական նիստի ընթացքում փաստաբան Ինեսա Պետրոսյանը հանդես եկավ կրկին դատաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ: Ի. Պետրոսյանը ներկայացրեց տեսաձայնագրություն, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի կողմից ԱՄՆ-ում կատարված այն հայտարարությանը, որ Շ. Հարությունյանը կատարել է հանցագործություն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Շանթ Հարությունյանը և ընկերները հանդես են գալիս պաշտպանական ճառերով

Ավարտվում է Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավարությունը:
Այսօրվա դատական նիստի մեկնարկին Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը փորձեց դատավարությունը վերսկսելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել՝ հիմնավորելով, թե դատավորը կողմնակալ է գործել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, այդպես էլ թույլ չտվեց նրան ներկայացնել այդ միջնորդությունը: Ավելին՝ սանկցիա կիրառեց նկատողության տեսքով՝ սպառնալով ավելի խիստ միջոցների դիմել, եթե Ինեսա Պետրոսյանը չընդհատի իր խոսքը: Այսօր ամբաստանյալները հանդես եկան պաշտպանական ճառերով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Նախագահը ցույց տվեց, որ դատարանն ինքն է»

Սեպտեմբերի 24-ին Կոլումբիայի համալսարանում հյուրընկալված Սերժ Սարգսյանին հարց էին ուղղել Հայաստանում քաղբանտարկյալների մասին: Սերժ Սարգսյանը նախ հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և խոսելով Շանթ Հարությունյանի մասին` նշել էր. «Շանթ Հարությունյանը հանցագործություն է արել, նա հանցագործություն է կատարել»: Նախագահը նաև հարց էր հնչեցրել, թե ԱՄՆ-ում խուլիգանություն կատարած անձին չե՞ն դատապարտում: Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությանը` նշեց, որ այդպիսով նախագահը կանխորոշեց գործի ելքը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հետաձգվեց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական նիստը

Այսօր ժամը 11:00-ից սկսած բողոքի ակցիա էր տեղի ունենում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործերով հերթական դատական նիստը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Շ. Հարությունյանին և նրա համախոհներին: Սակայն դատական նիստը այդպես էլ չկայացավ, քանի որ գործով մեղադրյալներից՝ Ալեք Պողոսյանը միջնորդեց դատարանին, որպեսզի իրեն ապահովեն պաշտպանով:
Շ. Հարությունյանի և իր համախոհների գործով հերթական դատական նիստը կկայան 2014թ. հոկտեմբերի 3-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Շանթ Հարությունյանի աջակիցները բողոքի ակցիաներ կանցկացնեն դատական նիստերից առաջ

Շանթի Հարությունյանի ու ընկերների աջակիցները նախատեսում են բողոքի ակցիաներ սկսել այս գործով դատական նիստերից առաջ՝ «Անմեղության կանխավարկածը խախտող նախագահն ինքն է հանցագործ» կարգախոսով։
Ակտիվիստներին զայրացրել է օրեր առաջ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել։ Դրանով նա խախտել է անմեղության կանխավարկածը, հայտարարում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Շանթի գործով դատախազին ուղեկցեցին կարգադրիչները

Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատական նիստի սկզբում կարգադրիչները չէին թույլատրում ներս մտնել քաղաքացիներին` պատճառաբանելով, որ նիստերի դահլիճում տեղ չկա: Ամբաստանյալների հարազատները պնդում էին, որ իրենք իրավունք ունեն գտնվելու դատին, քանի որ դռնբաց դատական նիստ է:
– Շուտ գայիք, տեղ կունենայիք, հիմա տեղ չկա դահլիճում,- ասում էին կարգադրիչները:
– Դա մեր խնդիրը չի, ապահովեք ավելի մեծ դահլիճ,- պատասխանում էին 14 ամբաստանյալների հարազատները:
Ի վերջո, ոմանք բարձրացան դահլիճ, մի քանիսը մնացին դրսում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }