Tag Archives | Սողոմոն Քոչարյան

Նախկին ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու փաստ առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿՀ

Քաղաքացի Զինա Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սողոմոն Քոչարյանը 15 օր ապրեց ազատության մեջ

Գիշերը 2-ին մոտ զանգահարեց Սողոմոն Քոչարյանի մայրը. «Սողոմոնը մահացավ, գնաց աղջկա ու կնոջ մոտ»: Զինա Քոչարյանն ասաց, որ իր միակ մխիթարությունն այն է, որ որդին մահացավ որպես ազատ մարդ. «15 օր ապրեց ազատության մեջ, բայց ուշացած ազատություն էր. գոնե ոտով ման գար, արև տեսներ»: Սողոմոն Քոչարյանի մայրն իր ընտանիքի անունից երախտագիտության խոսքեր ասաց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությանն ու սրտաբանական բաժանմունքի ողջ անձնակազմին մարդկային, պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են իրենց կողքին ու Սողոմոնի վերջին օրերին ուրախություն պարգևել նրան:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանն ազատության մեջ: Ցմահ դատապարտյալների խնդիրները

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հոկտեմբերի 22-ի քննարկման թեման ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի ազատաման հարցն է: Հաղորդման հյուրերն են «Հետք» էլեկտրոնային թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երկրի հարցը 22.10.15 Ավետիք Իշխանյան, Զարուհի Մեջլումյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հոկտեմբերի 22-ի քննարկման թեման ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատաման հարցն է: Հաղորդման հյուրերն են «Հետք» էլեկտրոնային թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը ազատ արձակվեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին բավարարեց ցմահ դատապարտյալ, ազատամարտիկ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանին հիվանդության պատճառով պատժից ազատելու միջնորդությունը և որոշեց ազատ արձակել նրան: Իրանի քաղաքացի ադրբեջանցու սպանության համար 20 տարի առաջ մահապատժի, իսկ 2003-ին ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ունի պատժի կրմանը խոչընդողտող մի շարք հիվանդություններ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սողոմոն Քոչարյանի ազատման հարցը դրական եզրակացությամբ մտել է դատարան

Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ: Դրական եզրակացությունն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
ՔԿՎ պաշտոնյա. «Այս պահին Սողոմոն Քոչարյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ»

ՔԿՎ պաշտոնյա. «Այս պահին Սողոմոն Քոչարյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ»

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, պատասխանելով ցմահ բանտարկյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 20 տարի պատիժը կրող Սողոմոն Քոչարյանի առողջության մասին «Հետքի» հարցերին, նշեց, որ դեռևս մայիսի 26-ին, երբ դատապարտյալը բողոքել է ցավերից, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Քաղաքացիական հիվանդանոցում կատարվել է պոլիօրգանային, համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել է նաև որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություն, նրան զննել են վնասվածքաբանը, նյարդավիրաբույժը, քիթ-կոկորդ-ականջի բժիշկը: Անցել է արյան ընդհանուր զննություն: Այդ ժամանակ ախտորոշվել է աջակողմյան հայմորիտ: Կատարվել են անհրաժեշտ նշանակումներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը վատ է. ահազանգում է մայրը

«Խնդրում եմ, դիմում եմ արդարադատության նախարարին, քրեակատարողական վարչության պետին, «Նուբարաշենի» պետին, Սողոմոնին տեր կանգնեք, տարեք «Դատապարտյալների հիվանդանոց»: 20 տարվա մեջ գոնե մի անգամ տանեք-տեսնեք` ինչ ա կատարվում օրգանիզմում, գոնե կյանքը փրկեք» ,- «Հետքին» ահազանգեց 20 տարի բանտում պատիժ կրող ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի մայրը` Զինա Քոչարյանը: Նա հայտնեց, որ որդուն «Դատապարտյալների հիվանդանոց» տանելու, համալիր գործիքային հետազոտություն անցկացնելու խնդրանքով անցյալ շաբաթ անձամբ խոսել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնյաներից մեկի հետ, ով խոստացել է հետամուտ լինել հարցին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում»

«Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում» տեսաֆիլմն արդեն պատրաստ էր, երբ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացանք թույլտվություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նկարահանելու Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին: Ուստի «Հետքի» պատրաստած տեսաֆիլմը, որը պատմում է 20 տարի անազատության մեջ գտնվող հետախույզի մասին, փոփոխել ենք՝ ներառելով նաև հատվածներ դատապարտյալի հետ ունեցած մեր զրույցի տեսագրությունից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում

«Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում» տեսաֆիլմն արդեն պատրաստ էր, երբ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացանք թույլտվություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նկարահանելու Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին: Ուստի «Հետքի» պատրաստած տեսաֆիլմը, որը պատմում է 20 տարի անազատության մեջ գտնվող հետախույզի մասին, փոփոխել ենք՝ ներառելով նաև հատվածներ դատապարտյալի հետ ունեցած մեր զրույցի տեսագրությունից:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }