Tag Archives | Վահե Ավետյան

Ոչ թե արդարադատություն, այլ կոմպրոմիս. իրավապաշտպանները` «Հարսնաքար»-ի գործով վճռի մասին

Ավետիք Իշխանյանի կարծիքով` «Հարսնաքար»-ի գործով դատարանը ինքնուրույն չի գործել և հասարակական վրդովմունքը մեղմելու համար բավական խիստ պատիժ է կիրառել: Նրա խոսքով, միանշանակ է` «Հարսնաքար»-ի գործով հասարակական ճնշում է եղել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

12 տարվա ազատազրկում «Հարսնաքարի» գործով ամբաստանյալներին

«12 տարվա ազատազրկում և հարյուր հազար դրամի չափով տուգանք», Վահե Ավետյանի մահվան գործով վեց ամբաստանյալների համար այսօր այսպիսի պատիժ նշանակեց Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանը: Դատական վճռի ընթերցումն ընթացավ խիստ անհանգիստ ու կոնֆլիկտային իրավիճակում: Նախ.  իրենց մասով վճիռը լսելուց հետո ոտքի կանգնեցին ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը, […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Հարսնաքարի» գործ․ ռազմական բժիշկները հերքեցին ամբաստանյալների ցուցմունքները

«Հարսնաքարի» գործ․ ռազմական բժիշկները հերքեցին ամբաստանյալների ցուցմունքները

«Հարսնաքարի» գործով տուժողները՝ ռազմական բժիշկներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը կտրականապես հերքեցին ամբաստանյալներից 3-ի վերջին ցուցմունքները, որոնցով վերջիններս ստանձնել էին տուժողներից 3-ին ծեծելու պատասխանատվությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Անսպասելի ցուցմունքներ․ «Հարսնաքարի» գործով դատավարությունը վերսկսվեց

«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստի ժամանակ անսպասելիորեն ցուցմունք տվեցին ամբաստանյալներից երեքը: Նախ՝ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, թե ցանկանում է ցուցմունք տալ: Դատավորը ստիպված եղավ վերսկսել դատաքննությունը: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, թե ինքն է հարվածել Վահե Ավետյանին: Ըստ այդ ցուցմունքի Վահե Ավետյանը հայհոյել է, ձեռքը մեկնել է որ խփի, և Նորայր Հայրապետյանն է հարվածել Վահե Ավետյանին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

13 տարվա ազատազրկում Հարսնաքարի գործով ամբաստանյալներից յուրաքանչյուրին. մեղադրող

Սեպտեմբեռի 10-ին Երևանի Նոր նորք և Ավան համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Հարսնաքարի գործով դատական նիստում մեղադրող Արմեն Դավթյանը դատարանից պահանջել է 13 տարվա ազատազրկման դատապարտել ամբաստանյալներից յուրաքանչյուրին Վահե Ավետյանին մեկ տարի առաջ դաժանաբար ծեծի արդյունքում մահ պատճառելու համար:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Հիվանդանոց հասցված Վահե Ավետյանի ուղեղը մահացած էր. գտնում է նեյրովիրաբույժը

Հիվանդանոց հասցված Վահե Ավետյանի ուղեղը մահացած էր. գտնում է նեյրովիրաբույժը

Նեյրովիրաբույժը գտնում է, որ կլինիկական ու պարակլինիկական տվյալները վկայում էին գլխուղեղի մահվան մասին՝ «հրազենից կարող էր ապաքինվել, բայց դրանից՝ ոչ»: Մասնավորապես, առկա էր 1 սմ-ի չափով արյունազեղում և ուղեղի կիսագնդի 4 սմ-անոց շեղում, վերջինս, ըստ նեյրովիրաբույժի, առաջացել է շատ արագ ու ուժգին հարվածից: Ընդ որում, այդ վնասվածքները չէին կարող պատճառվել վայր ընկնելու կամ հիվանդանոց «վատ տեղափոխման» հետևանքով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ այն դեպքում, երբ հասարակության մի արթուն հատված որոշում է հուշաքարով պատվել զոհված սպայի և բժշկի ողբերգական մահվան տարելիցը, վարչախմբի ներկայացուցիչներն ի դեմս ոստիկանութան, փոխանակ միանալու ու հարգելու այդ որոշումը, արգելում ու խոչնդոտում են ոչ միայն դրա տեղադրումը, այլև ապօրինաբար արգելում են քաղաքացիների երթը և իրենց անգործությամբ թույլ տալիս սպանվածի հիշատակի պղծումը՝ չնկատելու տալով հայոց բանակի խորհրդանիշ կրող հուշաքարի հափշտակությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
«Հարսնաքարի» պահակը դեպքի օրը մեկ անգամ տեսել է Ռուբեն Հայրապետյանին

«Հարսնաքարի» պահակը դեպքի օրը մեկ անգամ տեսել է Ռուբեն Հայրապետյանին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեց գործով վկա, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի պահակ Խաչատուր Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա դատարան հրավիրվել է գործով տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի միջնորդությամբ: Խաչատուր Սարգսյանը հայտնեց, որ ճանաչում է գործով բոլոր ամբաստանյալներին որպես անվտանգության աշխատակիցներ, իսկ […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վահե Ավետյանի մահվանից մեկ տարի անց. մոմավառություն և խոչընդոտված բողոքի երթ

Հունիսի 29-ի երեկոյան Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացվեց բողոքի ակցիա` այս նույն ռեստորանի տարածքում տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին: Բողոքի ակցիայի մասնակիցները կազմակերպեցին մոմավառություն, որից առաջ փորձեցին տեղադրել մի հուշաքար: «Այս տարածքում դրվելու է… «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» գրված էր քարի վրա:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Ի՞նչ կապ ունի սպորտային վնասվածքաբանը Վահե Ավետյանի գործի հետ

Ի՞նչ կապ ունի սպորտային վնասվածքաբանը Վահե Ավետյանի գործի հետ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից բռնարարքների ենթարկված Վահե Ավետյանի և նրա ընկերների գործով այսօր հրապարակեց տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերն ու միջնորդությունները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }