Tag Archives | Վարդգես Գասպարի

Գասպարիի պաշտպանները պահանջում են վերացնել փորձաքննություն նշանակելու որոշումը

Պաշտպանները միևնույն ժամանակ խնդրել են բողոքարկվող որոշման կատարումը կասեցնել մինչև սույն բողոքի քննությունը:
Եգորյանն ու Գյուրջյանը հիշեցնում են, որ քննիչը Գասպարիին փորձաքննության ենթարկելու որոշում էր կայացրել՝ հիմնավորելով, թե «Գասպարին, փետրվարի 1-ին իրեն մեղադրանք առաջադրելուց հետո հրաժարվել է ցուցմունք տալուց և քննիչից պահանջել է հավաստել, որ վերջինս որևէ կերպ չի մասնակցել 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններին հաջորդող հայտնի մարտիմեկյան իրադարձություններին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վարդգես Գասպարիին 6 ժամով հեռացրին նիստերի դահլիճից

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կրկին պառկեց դատարանի դահլիճում, երբ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը նրան 30 վայրկյան ժամանակ տվեց՝ միջնորդություն ներկայացնելու համար։

Մինչ այդ, Գասպարին մոտ 30 րոպե պատմում էր «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին, ինչից հետո դատավորն ընդհատեց նրան։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վարդգես Գասպարին ազատ արձակվեց և կնոջ ուղեկցությամբ գնաց տուն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալով` քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին կնոջ ուղեկցությամբ գնաց տուն:

Ժամեր առաջ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել պաշպանական կողմի բողոքը` բեկանելով Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ի որոշումը: Հիշեցնենք, որ Գասպարիին կալանավորել էին դատարանի և ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի գործով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ակտիվիստները բերման ենթարկվեցին

Մի խումբ քաղաքացիներ, այսօր, բողոքի ակցիա էին կազմակերպել, ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Թեպետ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չտվեց ակտիվիստներին մոտենալ Բաղրամյան 26, ակտիվիստները մի քանի րոպեով փակեցին պողոտան՝ պառկելով:

Ոստիկանները նրանց տեղափոխեցին ոչ երթևեկելի հատված. ապա բերման ենթարկեցին: Նրանց տեղափոխել են Արաբկիրի ոստիկանական բաժանմունք:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Խցակիցները Գասպարիին «պարբերաբար ծեծում և նվաստացնում են»

Անցած շաբաթավերջին կալանավորված Վարդգես Գասպարին հազիվ էր տեղաշարժվում, մերթընդմերթ կորցնում էր հավասարակշռությունն ու ոտքի վրա կանգնած մնում միայն ոստիկանների օգնությամբ։

«Ազատության» հետ կարճ զրույցում ակտիվիստը միայն մեկ նախադասություն հասցրեց արտաբերել՝ «շատ վատ եմ»։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Իրավապաշտպանների պահանջը` ազատ արձակել քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին

2016թ. փետրվարի 19-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն, առանց Վարդգես Գասպարու ներկայության, զրկելով նրան դատարանի կողմից լսված լինելու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, կայացրեց նրան կալանավորելու մասին ակնհայտ ապօրինի որոշում:

Սա վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության դատարանը քաղաքացիական ակտիվիստին զրկում է ազատությունից` ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Իշխանությունն ուզում է, որ նրա նման ոչնչություն լինեմ». Վարդգես Գասպարի

«Ես ոստիկաններին ասում եմ հանցագործ, ստոր, սրիկա…Նրանք այդպիսին են: Եվ ունեմ բազմաթիվ փաստեր սրա վերաբերյալ: Վիրավորանք, ըստ օրենսգրքի, չի կարող համարվել այն, ինչ համապատասխանում է իրականությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Վարդգես Գասպարին: Ոստիկանության Կենտրոն բաժինն ամիսներ առաջ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Վարդգես Գասպարիի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածն ու պահանջը ձևակերպելով 172.3-րդ հոդվածով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեղեկանք Վարդգես Գասպարի վերաբերյալ հարուցված քրեական գործից

2011 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի դիմաց, կազմակերպվել է բողոքի ակցիա, որին մասնակցում էին մի քանի տասնյակ մարդ: Ակցիայի նպատակն է եղել բողոքն արտահայտել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործերի վերաբերյալ իրականացվող քննության դեմ: Վարդգես Գասպարին մի խումբ քաղաքացիների հետ մասնակցել է նշված բողոքի ակցիային: Բողոքի ակցիայի ժամանակ Հայաստանի ոստիկանապետը դուրս գալով կառավարության շենքից, ուղիղ գծով քայլել է դեպի ցուցարարները և ճանապարհ բացելու համար ձեռքով հրել է ակցիայի մեկ այլ մասնակից Լալա Ասլիկյանին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վերադարձվեց Վարդգես Գասպարիի գործով վճռաբեկ բողոքը

Օրերս ստացվել է Վճռաբեկ դատարանի որոշումը կապված Վարդգես Գասպարիի վճռաբեկ բողոքի հետ: 2013 թ.-ի մարտի 27-ին Վճռաբեկ դատարանն ընդունել է որոշում` վերադարձնելու Վ. Գասպարիի պաշտպաններ Ռոբերտ Ռևազյանի և Մուշեղ Շուշանյանի վճռաբեկ բողոքը. այն վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքով պաշտպանները խնդրել էին բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Վերաքննիչը որոշեց, որ Վ. Գասպարին «խուլիգան» է

Վերաքննիչը որոշեց, որ Վ. Գասպարին «խուլիգան» է

2013 թ. հունվարի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, պաշտպանական կողմի բողոքների հիման վրա տեղի ունեցավ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը: Նույն օրը վերաքննիչ դատարանը հրապարակեց իր որոշումը, որով մերժեց պաշտպանական կողմի բողոքները, իսկ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ: Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքի […]

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }