Tag Archives | Վճարում ենք 100 դրամ

7-օրյա ժամկետ պահանջների կատարման համար. «Վճարում ենք 100 դրամ»

«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները հայտարարություն են տարածել, որով հայտնել են, որ եթե քաղաքապետարանը 7-օրյա ժամկետում չկատարի երկու պաշտոնյաներին պաշտոնանկ անելու իրենց պահանջը, իրենք կդադարեցնեն նստացույցը՝ անցնելով ավելի սուր և ակտիվ գործողությունների:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ավետիք Իշխանյանի խորհուրդը ցուցարարներին. «Պետք է ունենաք հատուկ կարգադրիչներ»

«Ոչ իրավական պետությունում մի քանի ձևեր կան, օրինակ՝ քաղաքական ձևը, իրավական ձևը՝ դատարան դիմելու, բայց ամենահզոր զենքը հասարակական շարժումներն են, որոնց ընթացքում շատ հաճախ բռնության դիմելու հարց է առաջանում: Դա ամենահարմար բանն է իշխանության համար. բռնության դեպք եղավ, դու միանգամից մտնում ես իրենց դաշտ՝ իրենք այդտեղ ուժեղ են և կարող են դա ցույց տալ»,- հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը սեպտեմբերի 26-ին քաղաքապետարանի մոտ ցուցարարների հետ հանդիպման ընթացքում». ասել է Ավետիք Իշխանյանը «Հրապարակային զրույց» միջոցառման շրջանակում, որի Հանդիպման թեման էր՝ «Անհնազանդություն, հավաքների անցկացման իրավունք»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Պահանջում են հրապարակել տեսագրությունները

«Երևանի քաղաքապետարանի տրամադրության տակ գտնվող տեսանյութերը հանդիսանում են անհրաժեշտ ապացույցներ, որոնք թույլ կտան բացահայտել հանցագործներին և իրավախախտներին։ Հետևաբար, պահանջում ենք հրապարակել հուլիսի 26-ից առ այսօր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում կատարված իրադարձությունների բոլոր տեսագրությունները»,-ասված է շուրջօրյա նստացույց իրականացնող ակտիվիստների հայտարարության մեջ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ակտիվիստներն՝ ընդդեմ վճարովի ավտոկայանատեղերի

Այսօր կեսօրից իրավիճակը քաղաքապետարանի առջև դարձյալ լարված էր. 14-րդ օրը նստացույց անող ակտիվիստները կարմիր ներկով գծանշեցին քաղաքապետարանի կայանատեղը, ճիշտ այնպես, ինչպես «Փարկինգ Սիթի Սերվիսն» է գծանշել մայրաքաղաքի փողոցները՝ որպես վճարովի ավտոկայանատեղեր:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական. Օմբուդսմեն

Կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական. Օմբուդսմեն

«….Մասնավորապես առաջարկում եմ չխոչընդոտել մեկ վրանի կամ մեկ հովանոցի իրավաչափ տեղադրմանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները». Կարեն Անդրեասյան:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Վարչական վարույթ՝ ակտիվիստներից 4 վրան առգրավելուց հետո

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցադրումների, առավոտյան հայտնեցին, թե փորձում են հստակեցնել օգոստոսի 6-ի ակցիայի ժամանակ վրանը ոստիկանություն տանելու, ինչպես նաև օգոստոսի 1-ին 3 վրանների առգրավման իրավական հիմքերը և հետևանքները: Մինչ այս պահը, սակայն, ոստիկանությունը պարզաբանումներ չի ներկայացրել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայտարարություն. Ինչու պետք է պաշտոնանկ անել Հենրիկ Նավասարդյանին

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության մի շարք անդամներ, ովքեր պահանջում են պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությն պետ Հենրի Նավասարադյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումնյանին, այսօր տարածել են հայտարարություն, որով ներկայացնում են նշված պահանջի հիմքերը` Հենրիկ Նավասարդյանի վերաբերյալ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Եթե արգելված չէ, ուրեմն կարելի է». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը պարզաբանեց, որ Խաղաղ հավաքների մասին ՀՀ օրենքը չի նախատեսում, որ խաղաղ հավաքները կարողեն ուղեկցվել վրանային ճամբարներով կամ թեկուզ մեկ վրանի տեղադրումով. «Բնականաբար հարց է առաջանում` եթե օրենքը չի արգելում, ապա այն կարելի է: Ես սկզբունքորեն այդ տեսակետի հետ համաձայն եմ»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Նստացույց իրականացնող երեք ակտիվիստները նամակ են ուղղել Կարեն Անդրեասյանին

Տրանսպորտի թանկացման դեպ պայքարող «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության 3 ներկայացուցիչներ` Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը և Գոռ Առաքելյանը, ովքեր շուրջօրյա նստացույց են հայտարարել Երևանի քաղաքապետարանի առջև, այսօր դիմում են ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` իրավասության շրջանակներում միջամտելու նպատակով:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հաղորդում հանցագործության մասին. «Վճարում ենք 100 դրամ»

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդում է տարածել հանցագործության մասին` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, որում ներկայացվել են դեպքեր, որոնց ընթացքում քաղաքի տարբեր մասերից Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել և որոշակի ժամանակ պահվել տարբեր ակտիվիստներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }