Tag Archives | ցմահ ազատազրկման դատապարտված անձանց իրավունքները

Ցմահ դատապարտյալը պետք է հույս ունենա, որ մի օր ազատ է արձակվելու

Իրենց քրեական գործերը վերանայելու պահանջով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 7-րդ օրը հացադուլ անող 36 ցմահ դատապարտյալների հարազատները այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց, որտեղից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26, ապա Ազգային ժողով։ Կառավարության մոտ հավաքվելով՝ ցմահ դատապարտյալների հարազատները ակնկալում էին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և նրան անձամբ փոխանցել հացադուլավորների պահանջները:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Իրավապաշտպանի տպավորությամբ՝ դատապարտյալներին տարբեր մեթոդներով հորդորել են դուրս գալ հացադուլից

Երեկ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերսկսված հացադուլը երեկոյան հիմնականում դադարեցվել է: Այս մասին «Հետքին» հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով ՔԿՀ-ներում դիտորդական խմբի անդամների հետ այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ: Իրավապաշտպանը նշեց, որ առավոտյան հայտարարած հացադուլից երեկոյան` ժամը 5-6-ի սահմաններում, գրեթե բոլորը դուրս էին եկել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերսկսվել է ժամանակավորապես դադարեցված հացադուլը

Այսօրվանից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մոտ 50 ցմահ դատապարտյալ վերսկսել է հացադուլը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեցին հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներից:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 12-ին մոտ 5 տասնյակ ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ էին հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում էին ուղարկել:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանն ազատության մեջ: Ցմահ դատապարտյալների խնդիրները

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հոկտեմբերի 22-ի քննարկման թեման ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի ազատաման հարցն է: Հաղորդման հյուրերն են «Հետք» էլեկտրոնային թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Երկրի հարցը 22.10.15 Ավետիք Իշխանյան, Զարուհի Մեջլումյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հոկտեմբերի 22-ի քննարկման թեման ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատաման հարցն է: Հաղորդման հյուրերն են «Հետք» էլեկտրոնային թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
​Ցմահների առումով տաբու է դրված. Ավետիք Իշխանյանը ցմահ ազատազրկվածների խախտված իրավունքների մասին

​Ցմահների առումով տաբու է դրված. Ավետիք Իշխանյանը ցմահ ազատազրկվածների խախտված իրավունքների մասին

Ցմահ ազատազրկման դատապարտված մոտ հինգ տասնյակ անձինք հացադուլ են հայտարարել իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նաև նամակ են հղել երկրի նախագահին, որով մատնանշում են ցմահ ազատազրկվածների իրավունքների ոտնահարումները և կոչ անում վերականգնել արդարությունը:
Վերջին շրջանում ցմահ ազատազրկվածների իրավունքների մասին հաճախ են սկսել խոսել: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով` պատճառը հանրային ընկալման փոփոխությունն է:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ինչու՞ չեն վերաբացվում ցմահ դատապարտյալների քրեական գործերը

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Ցմահ ազատազրկվածների պահանջը. դատական գործերի վերաբացման հնարավորություններն ու խնդիրները Հայաստանումե թեմայով քննարկմանը մասնակցում էին հետաքննող լրագրող, «Անմեղության հայկական ծրագիրը» ՀԿ-ի նախագահ Զարուհի Մեջլումյանը, Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը և ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Դատական գործերի վերաբացման խնդիրները

Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ցմահ ազատազրկվածների պահանջը. դատական գործերի վերաբացման հնարավորություններն ու խնդիրները Հայաստանում» թեմայով:
Բանախոսներ՝
Զարուհի Մեջլումյան, հետաքննող լրագրող
Ռոբերտ Ռևազյան, Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ
Ֆենյա Քոչարյան, ազատազրկված Արթուր Քոչարյանի մայրը

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Զարուհի Մեջլումյան. Հնարավոր դատական սխալներին անդրադառնալու կամք չկա

Ցմահ ազատազրկվածները մարդիկ են, ովքեր տեսնում են ոչ միայն խնդիրները, այլև դրանց լուծման մեխանիզմները: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Ցմահ ազատազրկվածների պահանջը. դատական գործերի վերաբացման հնարավորություններն ու խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը: «Տարիներ շարունակ նրանք բարձրացնում են խնդիրները՝ դատական հնարավոր սխալներից մինչև գործերի անհատական վերանայման ստեղծում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հայաստանում չի գործում «Վաղաժամկետ ազատման» որոշումը և «Քրեական գործերի վերանայման մասին» օրենքը. փաստում են մասնագետները

Հայաստանում նոր երևան եկած հանգամանքների հիմքով «Քրեական գործերի վերանայման մասին» օրենքը թեև գրված է թղթի վրա, սակայն չի գործում այնպես, ինչպես չի գործում վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռուբեն Ռևազյանը` անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս հացադուլ հայտարարած մոտ 50 ցմահ դատապարտյալների պահանջներին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }