Tag Archives | ցմահ դատապարտյալ

Ըստ միջազգային փորձագետի՝ Մհեր Ենոքյանը չի եղել սպանության վայրում

Ըստ իրավաբան Լևոն Բաղդասարյանի, «Նոր երւան եկած հանգամանքով վարույթ հարուցելը դեռ չի նշանակում, որ տվյալ անձին սխալ են դատել, այլ նշանակում է վարույթ հարուցել ճշտելու համար այն փաստերի իրողությունը, որոնք քննության ժամանակ ի հայտ են եկել, կամ էլ նորագույն գիտությամբ բացահայտվել է, որ տվյալ անձը չէր կարող այդ հանցագործությունը կատարել»:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Նոյեմբերի 26-ին` ժամը 1-ին, գալու եմ Ողջերի աշխարհ՝ ժամադրության

Մի քանի օր առաջ ստացա բարի լուր. տպագրատանը լույս աշխարհ է եկել իմ չորրորդ «երեխան»՝ «Դեպի ցմահ ազատություն» երկլեզու գիրքը: Գիրքը չի վաճառվելու, այն իրականություն դարձավ ոչ անտարբեր ՄԱՐԴԿԱՆՑ շնորհիվ, և ես ցանկանում եմ այն նվիրել ՁԵԶ: Հիմա գիրքը իմ ձեռքին է, ուսումնասիրում եմ ամեն էջը, տողը, բոլոր նկարները, կոմիքսները: Անգամ ստացել եմ հրավերը՝ նոյեմբերի 26-ին` ժամը 1-ին, լինել «Նարեկացի» արվեստի միությունում, որտեղ տեղի կունենա գրքիս շնորհանդեսը «Լսեք մեր ձայնը» միջոցառման շրջանակներում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հույս՝ մահապատժի դատապարտվելուց 19 տարի անց

Հինգ ծառայակցի սպանության մեղադրանքով 1997-ին մահապատժի, իսկ 2003-ից ցմահ ազատազրկման դատապարտված նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի գործը, նոր երևան եկած հանգամանքների հիման վրա, հնարավոր է վերանայվի։ Գործի վերանայման դիմումի համար հիմք է դարձել «Հետքի» պարբերականի հարցազրույցը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Գործին անդրադարձել է նաև Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հույս՝ մահապատժի դատապարտվելուց 19 տարի անց

Հինգ ծառայակցի սպանության մեղադրանքով 1997-ին մահապատժի, իսկ 2003-ից ցմահ ազատազրկման դատապարտված նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի գործը, նոր երևան եկած հանգամանքների հիման վրա, հնարավոր է վերանայվի։ Գործի վերանայման դիմումի համար հիմք է դարձել «Հետքի» պարբերականի հարցազրույցը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Գործին անդրադարձել է նաև Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Մեկ տարի «Խեղված ճակատագրերի» հետ

«Խեղված ճակատագրեր» հոդվածաշարում անդրադարձել ենք 104 ցմահ դատապարտյալներից 11-ի վերաբերյալ քրեական գործերին՝ ուսումնասիրելով դրանք դատարանների արխիվում: Մեր ընտրությունը կանգ առավ հիմնականում նախկին մահապատժի դատապարտվածների գործերին, զինվորական ծառայության ժամանակ կատարված դեպքերին, անձանց, ովքեր երիտասարդ տարիքում են դատապարտվել պատժի առավելագույն չափի, սակայն պնդում են, որ բացառապես անմեղ են կամ կրում են չափազանցված պատիժ: Ապա ստեղծվեց «Լսեք մեր ձայնը. 11 ճակատագիր բանտից» տեսաֆիլմը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Եվս մեկ մերժում՝ Սողոմոն Քոչարյանի գործով. այն կվիճարկվի դատարանում

20-րդ տարին ազատազրկման մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի քրեական գործը չի վերաբացվի: Նա ևս մեկ մերժում է ստացել գլխավոր դատախազությունից. այս անգամ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանից, ով որպես վերադաս դատախազ որոշում է կայացրել Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքը մերժելու մասին: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Հայաստանի Հելսիկյան կոմիտեի փաստաբան, Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը, ով օրերս է ստացել մերժումը: Բողոքարկումների շղթան սկսվել էր այն բանից հետո, երբ «Հետքը» դատարանների արխիվում ուսումնասիրել էր հետախույզ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Խորհրդանշական տորթ՝ արդարադատության նախարարին

Լուսանկարներում նույն մարդն է՝ 19 տարվա տարբերությամբ. 19 տարեկանից՝ 1996թ.-ից անազատության մեջ գտնվող (1997թ.-ին մահապատժի, 2003թ.-ից` ցմահ ազատազրկման դատապարտված) նախկին զինվոր Արթուր Մկրտչյանը: Նրա մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը, այսօր խորհրդանշական տորթ նվիրեց արդարադատության նախարարին: Տորթի վրայի երկու 19 թվերը խորհրդանշում են Արթուրի` ազատության և բանտարկության մեջ անցկացրած տարիները: Նախարար Հովհաննես Մանուկյանը մարզային այցի էր: Այս մասին մեզ տեղեկացրեց մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Ցմահ բանտարկյալի ծնողները տորթը հանձնեցին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Հաղորդում հանցագործության մասին՝ Սողոմոն Քոչարյանի գործով

Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 20-րդ տարին բանտում գտնվող Սողոմոն Քոչարյանի փաստաբան (Հայաստանի Հելսինկյան կոմիտե) Ռոբերտ Ռևազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Ռևազյանը խնդրել է հարուցել քրեական գործ և կատարել քննություն: «Գտնում եմ՝ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի հրապարակումները ի հայտ են բերել այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են Սողոմոն Քոչարյանի գործով դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կայացնելուն»,- նշել է Ռևազյանը Գևորգ Կոստանյանին հասցեագրված հաղորդման մեջ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Սողոմոն Քոչարյանի գործով ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին

Սողոմոն Քոչարյանի գործով ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան, ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը, 2014թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 6-ին «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի կայքում հրապարակվել է «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» վերտառությամբ հոդված: Հիշյալ հոդվածում ներկայացված է «Դատախազը» վավերապատումից մի հատված, որտեղ վկայակոչվել է Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի հայտարարությունը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ցմահ դատապարտյալներին «աննախադեպ ճնշել են»

Բոլոր ցմահ դատապարտյալները, որոնք սեպտեմբերի 22-ին հացադուլ էին սկսել իրենց գործերի վերանայման պահանջով, դադարեցրել են հացադուլը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է դատապարտյալների վրա աննախադեպ ճնշումների մասին։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը Սիվիլնեթի հետ հարցազրույցում խոսեց ցմահ դատապարտյալների խնդրի մասին: Նա պարզաբանեց, որ այժմ էլ կան հնարավորություններ իրավական առումով ցմահ դատապարտյալների գործերի վերանայման համար, սակայն չկա անհրաժեշտ քաղաքական կամք:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }