Tag Archives | ցմահ դատապարտվածներ

Ո՞վ է պատասխանատվություն կրում ցմահների մահվան համար

Եթե ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը ծանր հիվանդության հիմքով ազատվեց պատժի կրումից և 15 օր ապրեց ազատության մեջ, ապա նրա բախտակից Կարեն Բոյաջյանը մահացավ հենց Քրեակատողական հիմնարկում:
«Սողոմոն Քոչարյանի դեպքում, երբ մի տարուց ավել գրվեց, գրվեց, գրվեց և վերջապես համարյա վերջում, մահամերձ վիճակում նա ազատվեց, եթե չլիներ ամբողջ պայքարը այդ տասնհինգ օրն էլ նա ազատության մեջ չէր լինի, Բոյաջյանի մասով չեղավ այդպիսի աջակցություն, սա է ամբողջ խնդիրը»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտան Ավետիք Իշխանյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }
Փաստաբանի համոզմամբ՝ երեկ մահացած դատապարտյալը ևս պետք է մինչ այդ ազատվեր բանտից

Փաստաբանի համոզմամբ՝ երեկ մահացած դատապարտյալը ևս պետք է մինչ այդ ազատվեր բանտից

Հայաստանում առաջիններից մեկը մահապատժի, իսկ այնուհետև ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Բոյաջյանը երեկ մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ 24-րդ տարին պատիժը կրող դատապարտյալի վիճակը կտրուկ վատացել էր Դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ նա գտնվել է 2014 թվականի հուլիսից։ Բոյաջյանի մահվան պատճառները հայտնի կդառնան բժշկական փորձաքննությունից հետո, «Ազատությանը» փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Մեկ տողով». Ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները

«Սոսի» մարզային հեռուստաընկերությունը «Մեկ տողով» հաղորդաշարի թողարկման ընթացքում քննարկել է ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները: Հաղորդման հյուրերն անդրադարձել են Հայաստանում դատական համակարգին և օրենսդրական բացերին:
Բանախոսներն են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Հաղորդումը պատրաստվել է «Դեպի անաչառ և հանդուրժող վերաբերմունք» ծրագրի շրջանակներում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Վեկտոր». Ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները

«Քյավառ» մարզային հեռուստաընկերությունը «Վեկտոր» հաղորդաշարի թողարկման ընթացքում քննարկել է ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները: Հաղորդման հյուրերն անդրադարձել են Հայաստանում դատական համակարգին և օրենսդրական բացերին:
Բանախոսներն են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեջլումյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

«Վեկտոր». Ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները

«Քյավառ» մարզային հեռուստաընկերությունը «Վեկտոր» հաղորդաշարի թողարկման ընթացքում քննարկել է ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները: Հաղորդման հյուրերն անդրադարձել են Հայաստանում դատական համակարգին և օրենսդրական բացերին:
Բանախոսներն են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեջլումյանը:
Հաղորդումը պատրաստվել է «Դեպի անաչառ և հանդուրժող վերաբերմունք» ծրագրի շրջանակներում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրները

«Զանգակ» մարզային հեռուստաընկերությունը պատրաստել է հատուկ քննարկում ցմահ ազատազրկվածների և երիտասարդ չափահասների արդարադատության հիմնախնդիրների վերաբերյալ: Հաղորդման բանախոսներն են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեջլումյանը: Հաղորդումը պատրաստվել է «Դեպի անաչառ և հանդուրժող վերաբերմունք» ծրագրի շրջանակներում:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Տեղաշարժ՝ 19 տարվա վաղեմության երկու քրեական գործով

«Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի լուսաբանումների արդյունքում երկու քրեական գործով ունենք տեղաշարժ. առաջինը՝ Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ, 2-րդ կարգի հաշմանդամ, 1995 թ.-ին իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ գործն է, երկրորդը՝ 1997 թ.-ին 19 տարեկանում 5 համածառայակիցների սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված նախկին շարքային Արթուր Մկրտչյանի քրեական գործը: Երկու քրեական գործերով էլ նախկին դատախազները 19 տարի անց բացահայտել են նախորդ դարի 90-ականներին քննված գործերով նոր հանգամանքներ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

19 տարի անց նախկին զինդատախազը օպերատիվ տվյալներ է հայտնել

Համածառայակիցների սպանության մեղադրանքով 19 տարեկանում մահապատժի (2003-ից՝ ցմահ ազատազրկում) դատապարտված նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի գործով կան նոր երևան եկած հանգամանքներ: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանը: Նա արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նոր երևան եկած հանգամանքներով քրեական գործի վարույթ հարուցելու խնդրանքով: Դատարանների կենտրոնական արխիվում «Հետքը» ծանոթացել է 1997թ. Գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտված շարքային Արթուր Մկրտչյանի քրեական գործին:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Աննախադեպ ճնշումներ ցմահ հացադուլավորների նկատմամբ

Նուբարաշեն ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների ծայրահեղ այս քայլը խափանելու հաամար Արդարադատության նախարարությունը աննախադեպ ճնշումներ է բանեցնում բանտի ներսում: Ինչպես ՔԿՀ մամուլի խոսնակն է հայտարարում «Մեր սոցիալ-հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ»: Իսկ իրականում «բացատրական աշխատանքները» տարվում է ռեժիմի պահպանության ու անվտանգության բաժինների աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում ի սկզբանե հացադուլ հայտարարած 40 անձանցից այս պահին հացադուլը շարունակում են շուրջ 25-ը, փոխանցում են մեր աղբյուրները՝ հավելելով, որ այս անձինք վճռական են տրամադրված և գնալու են մինչև վերջ:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }

Բարդ երկուշաբթի – Ցմահի բարդությունները

Հանրային հեռուստատեսության սեպտեմբերի 15-ի «Բարդ երկուշաբթի» հաղորդման ընթացքում քննարկվեցին ցմահ դատապարտմանը վերաբերող հարցեր: Հաղորդմանը մասնակցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Կարդալ ավելին Մեկնաբանություններ { 0 }